Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածից հանել «իրավաբանական» բառը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառը (այսուհետ` էներգետիկայի բնագավառ) հանրային ծառայություններ մատուցելու համար էլեկտրական եւ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ` դրանց համակցված արտադրության), էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման), բաշխման ու մատակարարման, էլեկտրաէներգետիկական եւ բնական գազի ոլորտների համակարգերի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության իրականացման, Էլեկտրական էներգիայի (հզորության) մեծածախ առեւտրի, էլեկտրական էներգիայի եւ բնական գազի ներկրման եւ արտահանման գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների (անկախ դրանց սեփականության ձեւից), այդ գործունեությունների իրականացման համար անհրաժեշտ գույքի եւ էներգետիկական շուկային ծառայություններ մատուցող կառույցների համախումբն է։»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով օգտագործված հիմնական հասկացություններն են`
1) անվտանգության գոտիներ` էներգետիկայի բնագավառի օբյեկտների (կառույցների, տեղակայանքների, կապի, հաղորդման (փոխադրման) ու բաշխման գծերի եւ այլն) շրջակա տարածքները, որոնք նախատեսվում են օբյեկտների բնականոն գործունեությունը, շահագործող անձնակազմի եւ քաղաքացիների կյանքի անվտանգությունը, այլ օբյեկտների նկատմամբ փոխադարձ անվտանգության ապահովման նպատակով.
2) բաշխման ցանց` էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման լիցենզիա ունեցող անձի կողմից համապատասխանաբար կառավարվող եւ շահագործվող էլեկտրական կամ ջերմային էներգիայի կամ բնական գազի բաշխման գծերի, ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների եւ այլ սարքավորումների միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական կամ ջերմային էներգիան կամ բնական գազը բաշխվում է սպառողներին.
3) գաղտնապահական տեղեկատվություն` լիցենզավորված անձի ֆինանսական վիճակի եւ առեւտրային գաղտնիքների վերաբերյալ տեղեկատվությունը կամ այլ տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնասել լիցենզավորված անձին, ինչպես նաեւ սպառողներին վերաբերող՝ լիցենզավորված անձի մոտ առկա տեղեկությունները,
4) ենթասպառող` սպառողը, որի էներգամատակարարումն իրականացվում է այլ սպառողի սպառման համակարգից, եւ որն ունի մատակարարի հետ սահմանված կարգով կնքված` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման պայմանագիր.
5) էլեկտրաէներգետիկական շուկա` սույն օրենքին եւ շուկայի կանոններին համապատասխան կազմակերպված՝ էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի, հաղորդման, բաշխման եւ (կամ) մատակարարման մեջ ներգրավված էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների փոխհարաբերությունների համակարգ՝ որը բաղկացած է մեծածախ եւ մանրածախ շուկաներից.
6) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցներ՝ սույն օրենքին եւ շուկայի կանոններին համապատասխան մեծածախ կամ մանրածախ շուկային մասնակցող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մատակարարման, մեծածախ առեւտրի, հաղորդման, բաշխման, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի եւ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաեւ սպառողները (ներառյալ՝ որակավորված սպառողները).
7) Էլեկտրաէներգիայի գնման երաշխիք՝ սույն օրենքով, ինչպես նաեւ պետություն-մասնավոր գործընկերություն գործարքներով սահմանված ժամկետներում եւ ծավալով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի արտադրած Էլեկտրական էներգիան (հզորությունը) գնելու պարտավորություն, որին համապատասխանող իրավունքները պաշտպանվում են սույն օրենքով, շուկայի կանոններով եւ պայմանագրերով: Սույն սահմանման իմաստով լիցենզիա ունեցող անձի արտադրած Էլեկտրական էներգիայի (հզորության) քանակություն է համարվում այն քանակությունը, որը վերջինիս կողմից փաստացի արտադրվել եւ առաքվել է, ինչպես նաեւ, որը վերջինս պատրաստ էր արտադրել եւ առաքել, սակայն չի կարողացել՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարման արդյունքում կամ հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում այն ընդունելուն պատրաստ չլինելու պատճառով եւ այդ դեպքերը որպես բացառություն սահմանված չեն շուկայի կանոններում.
8) էլեկտրաէներգիայի մատակարարում՝ սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարում.
9) էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարում` սույն օրենքով նախատեսված կարգավորվող պայմաններով եւ սակագներով՝ սպառողներին էլեկտրական էներգիայի (հզորության) երաշխավորված մատակարարում.
10) Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում էլեկտրական էներգիայի առեւտուրն իրականացվում է շուկայի մասնակիցների միջեւ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի ուղիղ պայմանագրերի հիման վրա.
11) Էլեկտրաէներգիայի օր-առաջ շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում էլեկտրական էներգիայի առեւտուրն իրականացվում է էլեկտրական էներգիայի փաստացի մատակարարման օրվան նախորդող օրը.
12) էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկա՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի հատվածը, որում իրականացվում է հաշվեկշռող էլեկտրաէներգիայի առեւտուրը.
13) ինքնավար էներգաարտադրող` սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կիլովատտը.
14) լիցենզիա` հանձնաժողովի որոշմամբ տրամադրված պաշտոնական փաստաթուղթ, որը հավաստում է էներգետիկայի բնագավառում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու անձի իրավունքը, իսկ սույն օրենքով եւ լիցենզիայով նախատեսված դեպքերում նաեւ պարտականությունը.
15) լիցենզավորված անձ` սույն օրենքի համաձայն լիցենզիա ստացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
16) խոցելի սպառող` բնակիչ բաժանորդ, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստացել է խոցելի սպառողի կարգավիճակ՝ հաշվի առնելով վերջինիս սոցիալապես անապահով լինելու կամ հատուկ կարգավիճակ ունենալու հանգամանքը.
17) կարգավարում՝ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման, արտահանման եւ տարանցման հնարավորությունների, ինչպես նաեւ կանխատեսվող սպառման ծավալների հայտարարագրման ու պլանավորման եւ իրական ժամանակում էլեկտրական էներգիայի ու բնական գազի պահանջարկն ամբողջ ծավալով բավարարելու նպատակով էներգետիկական համակարգի տեխնոլոգիական կառավարման համար անհրաժեշտ գործընթացի եւ գործողությունների համախումբ, որոնք կապահովեն սահմանված որակի էլեկտրական էներգիայի ու բնական գազի մատակարարումը՝ հուսալիության եւ անվտանգության ցուցանիշների պահպանմամբ.
18) հաղորդման (փոխադրման) ցանց` էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի հաղորդման (փոխադրման) գծերի (ենթակայանների, գազակարգավորիչ հանգույցների եւ այլ սարքավորումների) միասնական համակարգը, որի միջոցով էլեկտրական, ջերմային էներգիան կամ բնական գազը հաղորդվում (փոխադրվում) է բաշխման ցանց, սպառողին, արտահանվում (ներկրվում) եւ (կամ) տարանցվում է երրորդ երկիր.
19) համակարգային ծառայություններ` էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի եւ անվտանգ աշխատանքի համար շուկայի կանոններով սահմանված կարգավորվող գներով ձեռքբերվող ծառայություններ.
20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ իրական ժամանակում էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարման արդյունքում էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի եւ օր-առաջ շուկաներում վաճառված եւ գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը միեւնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված եւ ստացված (ներառյալ՝ ներկրված եւ արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով.
21) հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
22) մատակարարման եւ օգտագործման կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված կարգավորման փաստաթղթերը, որոնցով սահմանվում են մատակարարների կողմից սպառողներին ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման ու վերջիններիս կողմից դրանց օգտագործման կանոնները եւ պայմանները.
1) միացում` ՀՀ կառավարության կողմից հաստատված էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերի եւ հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների համաձայն նոր կամ վերակառուցվող սպառման համակարգի կամ կայանի միացում հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցին.
2) շուկայի կանոններ` հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային եւ ցանցային կանոնները, որոնցով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաների մասնակիցների առեւտրային փոխհարաբերությունները, ինչպես նաեւ հաղորդման եւ բաշխման ցանցերի զարգացման պլանավորման, կառավարման, կարգավարման եւ այդ ցանցեր մուտքի ապահովման հետ կապված հարաբերությունները.
3) որակավորված սպառող՝ սեփական դիմումի հիման վրա հանձնաժողովի կողմից հաստատված շուկայի կանոններով սահմանված չափանիշներին համապատասխանելու հիմքով Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից որակավորված ճանաչված սպառողը.
4) սակագին` էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի, բնական գազի միավորի վաճառքի, էներգետիկայի բնագավառում լիցենզավորված գործունեությամբ մատուցվող ծառայությունների համար հանձնաժողովի կողմից սույն օրենքին համապատասխան սահմանված առավելագույն գին կամ վճար.
5) սպառող (բաժանորդ)` էլեկտրական էներգիայի (հզորության), բնական գազի եւ (կամ) ջերմային էներգիայի սպառման պահանջարկ ունեցող անձը, որն էներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել մատակարարման լիցենզիա ունեցող անձի (ներառյալ՝ երաշխավորված մատակարարի) հետ կամ գտնվում է այդ գործընթացում.
6) վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
7) տարանցում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում՝ մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմին:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետում՝
1) «ե» ենթակետի «այլընտրանքային» բառը փոխարինել «վերականգնվող» բառով.
2) «ժգ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժգ) խոցելի սպառողների շահերի պաշտպանությունը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» ենթակետ.
«ժդ) հաղորդման եւ բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի եւ միացման երաշխավորումը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 հոդվածով.
«Հոդված 5.1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը
1. Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը իր իրավասության շրջանակներում անմիջականորեն իրագործում է էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականությունը, ինչպես նաեւ օժանդակում էներգետիկայի բնագավառի պետական կարգավորմանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը Էներգետիկայի բնագավառում՝
ա) մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
բ) մշակում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր իրավասությունների շրջանակից բխող՝ էներգետիկայի բնագավառի նորմատիվ իրավական ակտերը.
գ) համագործակցում է հանձնաժողովի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առեւտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
դ) առաջարկություններ է ներկայացնում մինչեւ 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության՝ հանձնաժողովի կողմից տրամադրվող լիցենզիաների շրջանակներում տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
ե) համաձայնություն է տալիս հանձնաժողովի կողմից 30 ՄՎտ եւ ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրմանը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերը.
զ) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած շուկայի կանոններին. է) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերին.
ը) համաձայնություն է տալիս հանձնաժողովի ներկայացրած էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ցուցանիշներին.
թ) նախապատրաստում եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության գործարքների վերաբերյալ առաջարկություններ, մասնակցում դրանց իրականացմանը:»:
Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Կարգավորումը
Էներգետիկայի բնագավառի կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի նպատակն է հանձնաժողովին վերապահված իրավասությունների իրականացմամբ հավասարակշռել սպառողների եւ լիցենզիա ունեցող անձանց շահերը, լիցենզիա ունեցող անձանց համար ստեղծել գործունեության միատեսակ պայմաններ եւ նպաստել մրցակցային շուկայի ձեւավորմանն ու զարգացմանը՝ երաշխավորելով սպառողների իրավունքները»:
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) «բ» ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
2) «գ» ենթակետից հանել «կարգավորվող» բառը.
3) «դ» եւ «ը» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«դ) լիցենզիա ունեցող անձանց միջեւ, ինչպես նաեւ սպառողների հետ կնքվող էլեկտրական էներգիայի (հզորության), ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարման եւ (կամ) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերի կամ պարտադիր պայմանների սահմանումը.».
«ը) համաձայնության տրամադրումը լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջովին կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» ենթակետ.
«թ) լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացումը:»:
Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 17. Հանձնաժողովի իրավասությունները
Հանձնաժողովն իրավասու է`
ա) սահմանել էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, էներգետիկայի բնագավառում հաղորդման (փոխադրման), բաշխման, համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի եւ շուկայի կանոններով սահմանված համակարգային ծառայությունների սակագները.
բ) սահմանել սպառողներին վաճառվող բնական գազի, ջերմային էներգիայի, երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) վաճառքի սակագները, ինչպես նաեւ լիցենզավորված անձանց կողմից սպառողներին ծառայությունների մատուցման սակագները.
գ) իր կողմից սահմանված կարգով էներգետիկայի բնագավառում իրականացնել լիցենզավորում՝ տրամադրել լիցենզիաներ, երկարաձգել դրանց գործողության ժամկետները, վերաձեւակերպել, կասեցնել եւ դադարեցնել դրանց գործողությունը, ինչպես նաեւ սահմանել լիցենզիաների պայմանները, վերահսկել դրանց կատարումը եւ կիրառել սույն օրենքով սահմանված տուժանքներ.
դ) հաստատել լիցենզիա ունեցող անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման, ինչպես նաեւ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համաձայնեցման կարգը.
ե) սահմանել ջերմային էներգիայի, ինչպես նաեւ բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնները.
զ) հաստատել շուկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
է) սահմանել լիցենզավորված անձանց միջեւ կնքվող էներգիայի ու բնական գազի մատակարարման եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձեւերը, իր կողմից սահմանված կարգով գրանցել էներգետիկայի բնագավառում լիցենզավորված անձանց միջեւ կնքված, ինչպես նաեւ ներկրման եւ արտահանման պայմանագրերը՝ սույն օրենքի 17.1 հոդվածի համաձայն.
ը) սահմանել լիցենզավորված անձանց եւ սպառողների միջեւ կնքվող էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման եւ ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պայմանները կամ օրինակելի ձեւերը եւ ապահովել դրանց ներդրումը.
թ) կազմակերպել քննարկումներ լիցենզավորված անձանց միջեւ առաջացած տարաձայնությունների, սպառողների հարցադրումների եւ բողոքների, էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի ու բնական գազի մատակարարման հետ կապված, քննարկումների արդյունքով կայացնել որոշումներ եւ (կամ) տալ պարզաբանումներ.
ժ) սույն օրենքի, հանձնաժողովի իրավական ակտերի, լիցենզիայի պայմանների կատարման վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իր կողմից սահմանված կարգով իրականացնել լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում).
ժա) լիցենզավորված եւ լիցենզիա ստանալու հայտ ներկայացնող անձանցից պահանջել բոլոր այն տեղեկություններն ու տվյալները, որոնք անհրաժեշտ են լիցենզիաների տրամադրման, դրանց պայմանների վերահսկման, սակագների սահմանման, տարաձայնությունների եւ այլ հարցերի քննարկման համար.
ժբ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից սպառողների սպասարկման որակի նվազագույն պահանջները.
ժգ) սահմանել Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման համար.
ժդ) համաձայնություն տալ լիցենզավորված անձանց կողմից ներկայացված ներդրումային ծրագրերին՝ ապագա սակագներում դրանց ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.
ժե) ապահովել իր կողմից ընդունված որոշումների կիրարկումը եւ մեկնաբանումը.
ժզ) համագործակցել էներգետիկայի բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ` էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առեւտրի խթանման, էներգետիկայի բնագավառում միջպետական համագործակցության ընդլայնման ուղղությամբ.
ժէ) հաստատել լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի մատակարարման անխուսափելի սահմանափակումների հանգեցնող պայմաններում իրականացվելիք գործողությունների ծրագրերը՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժը) հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի մշակած՝ էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությամբ.
ժթ) սահմանել լիցենզավորված անձանց կողմից լիցենզավորված գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառման վարման լրացուցիչ պահանջներ:»:
Հոդված 10. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1 հոդվածով.
«Հոդված 17.1 Պայմանագրերը եւ դրանց գրանցումը (հաշվառումը)
1. Գազամատակարարման համակարգում լիցենզավորված անձանց միջեւ կնքված եւ արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը՝ Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Էլեկտրաէներգետիկական համակարգում լիցենզավորված անձանց միջեւ կնքված եւ արտահանման ու ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից՝ Շուկայի կանոններով նախատեսված դեպքերում: Պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կնքվող պայմանագրերը ներկայացվում են էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորին եւ հաշվառվում վերջինիս կողմից շուկայի կանոններով սահմանված կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Լիցենզավորված անձը պարտավոր է իր սպառողների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, քանակի եւ տեխնիկական պայմանների, ծառայությունների դիմաց վճարումների, պարտքերի, վճարումների սովորությունների կամ պարտավորությունների կամ դրանց կատարման մասին տեղեկությունների վերաբերյալ տեղեկատվությունը համարել եւ պահել գաղտնի:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5. Լիցենզավորված անձինք իրավասու են բացահայտել սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկությունները՝
1) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով` հանցագործության բացահայտման, քրեական հետապնդման առնչությամբ կամ ազգային անվտանգության դեմ սպառնալիքի դեպքում,
2) հանձնաժողովի պահանջով՝ վերջինիս վերապահված իրավասությունների իրականացման շրջանակում,
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն լիցենզավորված անձի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ լիցենզավորված անձի): Սպառողը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով.
4) «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարկային բյուրոներին՝ այդ օրենքով նախատեսված կարգով եւ սահմաններում:
6. Լիցենզավորված անձը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն տեղեկությունների բացահայտման հետեւանքով պատճառված որեւէ վնասի համար:»:
Հոդված 12. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ԳԼՈՒԽ 4.
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ»:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
2) 1-ին պարբերությունում «Էլեկտրական, ջերմային էներգիայի եւ բնական գազի կարգավորվող սակագների եւ այդ ոլորտներում ծառայությունների մատուցման դիմաց վճարումների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
3) «դ» ենթակետի «տեսակներով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ խոցելի սպառողներ լինելու հանգամանքով» բառերը.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա», «ժբ» ենթակետերով.
«ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ լիցենզիայում կատարված փոփոխությունների հետեւանքով լիցենզավորված անձի կրած հիմնավորված լրացուցիչ ծախսերի կամ ստացած լրացուցիչ օգուտների ներառումը սակագնում:
ժբ) Լիցենզավորված գործունեության համար սահմանվող սակագներում տնտեսական այլ գործունեության ծախսերի չներառումը:»:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի՝
1) վերնագրում «Կարգավորվող սակագների» բառերը փոխարինել «Սակագների» բառով.
2) 2-րդ կետում «երեսուն օր հետո» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով » բառերը.
3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին։ Էներգետիկայի բնագավառում պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում կնքված գործարքի համաձայն՝ հանձնաժողովը տրամադրվող գործունեության լիցենզիայով կարող է սահմանել սակագնային երկարաժամկետ համաձայնագիր:».
4) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Լիցենզավորված անձը կարող է կիրառել հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագին, պայմանով, որ չի վտանգում կամ չի վտանգի լիցենզավորված գործունեությունը: Երաշխավորված մատակարարի կողմից ավելի ցածր սակագին կիրառելու դեպքում այն ենթակա է կիրառման տվյալ սպառողական խմբի բոլոր սպառողների նկատմամբ: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետեւանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:»:
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն են՝
1) Էլեկտրական էներգիայի (հզորություն) արտադրությունը, ջերմային էներգիայի արտադրությունը կամ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրությունը.
2) էլեկտրական էներգիայի հաղորդումը, ջերմային էներգիայի հաղորդումը, կամ բնական գազի փոխադրումը,
3) էլեկտրական էներգիայի բաշխումը, ջերմային էներգիայի բաշխումը կամ բնական գազի բաշխումը,
4) էլեկտրական էներգիայի մատակարարումը, էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարումը,
5) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կամ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունը.
6) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունը,
7) Էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտուրը,
8) բնական գազի ներկրումը կամ բնական գազի արտահանումը:
Էլեկտրական եւ ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնել (վաճառքի նպատակով գնել) կարող են միայն սույն օրենքին համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձինք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետ.
«1.1 Էլեկտրական էներգիայի ներկրումը եւ (կամ) արտահանումը կարող են իրականացվել միայն հանձնաժողովի կողմից տրված գործունեության այն տեսակի լիցենզիայի շրջանակում, որը սույն օրենքի համաձայն ներառում է էլեկտրական էներգիայի ներկրում եւ (կամ) արտահանում իրականացնելու իրավունքը՝ սույն օրենքին եւ շուկայի կանոններին համապատասխան: Էլեկտրական էներգիայի ներկրում կարող է իրականացնել նաեւ որակավորված սպառողը:».
3) 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կարգավորման ենթակա չեն՝
ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային եւ էլեկտրական էներգիայի համակցված եւ էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաեւ ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման եւ արտադրության ժամանակահատվածում,
բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման եւ բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
գ) անօրգանական եւ օրգանական վառելիք օգտագործող մինչեւ 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
դ) մինչեւ 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների եւ սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) եւ արտադրության ժամանակահատվածում:»։
Հոդված 16. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ եւ 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 26. Լիցենզավորված գործունեության իրականացման համար ներկայացվող երաշխիքները
1. Կառուցման ժամանակահատվածը ներառող էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիա ստանալու, արտադրության լիցենզիայում վերակառուցման ժամանակահատված ամրարգրելու, նշված ժամանակահատվածները երկարաձգելու նպատակով անձինք հանձնաժողով են ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող երաշխիքներ՝ հանձնաժողովի սահմանած կարգով:
2. Էլեկտրական կամ ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու, լիցենզիայով ամրագրված ժամանակահատվածում կայանը չվերակառուցելու, լիցենզայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվելու, ինչպես նաեւ արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան փորձաքննություն անցած կայանի կառուցման նախագիծը` դրական փորձագիտական եզրակացություններով, հանձնաժողով ներկայացնելու ժամկետը 2-րդ անգամ երկարաձվելու դեպքում երաշխիքային գումարը հանձնաժողովի կողմից սահմանված կարգով եւ չափով ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»
Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Լիցենզիա ունեցող անձի գործարքային իրավունքների սահմանափակումը
1. Լիցենզիա ունեցող անձի 25 եւ ավելի տոկոս բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, գրավադրման, ինչպես նաեւ լիցենզիա ունեցող անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն տվող բաժնեմասի (բաժնետոմսի, փայի)՝ անկախ քանակից օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման դեպքում լիցենզիա ունեցող անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
2. Լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ հիմնական գույքի կամ դրա նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման կամ գրավադրման համար լիցենզավորված անձը պարտավոր է նախապես ստանալ հանձնաժողովի համաձայնությունը:
3. Սույն հոդվածի 1-2-րդ կետերում նշված գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե այն խախտում կամ կարող է խախտել էներգետիկ համակարգի հուսալիությունը կամ անվտանգությունը կամ ներքին շուկայի սպառողների շահերը, կամ ձեռքբերողը չունի անհրաժեշտ փորձ, ինչպես նաեւ համաձայնություն ստանալու համար ներկայացված փաստաթղթերը եւ (կամ) տեղեկատվությունը չեն համապատասխանում հանձնաժողովի կողմից սահմանված կարգի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության գնահատմամբ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին:
4. Սույն հոդվածի 1-2 կետերի դրույթները չեն տարածվում մինչեւ 30 ՄՎտ հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձանց, ինչպես նաեւ մինչեւ 30 ՄՎտ գումարային հզորությամբ մեկից ավելի կայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաներ ունեցող անձանց վրա, եթե վերջիններս չունեն այլ լիցենզիաներ, որոնց դեպքում պահանջվում է սույն հոդվածի 1-2-րդ կետերով նախատեսված համաձայնեցում:»:
Հոդված 19. Օրենքի 28-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «բ», «գ», «դ» եւ «զ» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
2) 1-ին կետի «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ը) սահմանված կարգով հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել ներդրումային ծրագրերը` ապագա սակագներում ներդրումների ամբողջական կամ մասնակի ներառման կամ մերժման նպատակով.».
3) 2-րդ կետում «գործունեությունը» բառից հետո լրացնել «պետք է վարվի լիցենզավորված գործունեությունից առանձին՝ առանձնացված հաշվառմամբ, եւ» բառերով:
Հոդված 20. Օրենքի 29-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Լիցենզավորված անձը լիցենզավորված գործունեության յուրաքանչյուր տեսակի համար պարտավոր է վարել առանձնացված հաշվառում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»:
Հոդված 21. Օրենքի 30-րդ հոդվածի՝
1) 2-րդ կետում «օրենքների» բառից հետո լրացնել «եւ նորմատիվ իրավական ակտերի» բառերով.
2) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 30.1 հոդվածով.
«Հոդված 30.1 Գործունեության լիցենզիայի կասեցումը եւ դադարեցումը
1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում:
2 Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաեւ հետեւյալ դեպքերում.
1) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, եւ արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչեւ կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը եւ հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
2) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը եւ արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչեւ կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը եւ հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր,
3) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան եւ արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչեւ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացած խախտումը, հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր եւ հանձնաժողովը չի վերացրել արտադրության լիցենզիայի կասեցումը,
4) Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմնի կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա:»։
Հոդված 23. Օրենքի 31-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 32-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Բնական գազի արտահանման եւ ներկրման լիցենզիաները ».
«1. Բնական գազի արտահանման լիցենզիա ունեցող անձն ունի բնական գազի ներկրման, փոխադրման կամ բաշխման լիցենզիա ունեցող անձից բնական գազ գնելու եւ արտահանելու իրավունք՝ համաձայն հանձնաժողովի կողմից սահմանված կարգի:»:
Հոդված 25. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա
1. Էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձին տրվում է շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից եւ ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու, մեծածախ շուկայում այն վաճառելու եւ արտահանելու իրավունք: Էլեկտրական էներգիան կարող է արտահանվել միայն ներքին սպառման պահանջարկի բավարարումից հետո, ինչը հաստատվում է էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի կողմից՝ շուկայի կանոններով սահմանված կարգով:
2. Էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
3. Էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա չի կարող տրվել երաշխավորված մատակարարին, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաեւ Էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց:»:
Հոդված 26. Օրենքի 35-րդ հոդվածում.
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էլեկտրական էներգիա արտադրող կայան (ներառյալ՝ էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված արտադրության կայան) կառուցելու (վերակառուցելու), էլեկտրական էներգիա (հզորություն) արտադրելու եւ շուկայի կանոնների համաձայն մեծածախ շուկայում դա վաճառելու կամ արտահանելու իրավունք, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ արտադրողը սեփական արտադրության էլեկտրական էներգիայով չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտականությունները՝ այդ նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու իրավունք:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետ.
«1.1 Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք հանձնաժողովի սահմանած սակագներով պարտավոր են էլեկտրական էներգիան վաճառել երաշխավորված մատակարարին, այլ մատակարարներին եւ որակավորված սպառողներին՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով: Մնացած դեպքերում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձինք էլեկտրական էներգիան կարող են վաճառել շուկայի մասնակիցներին կամ արտահանել՝ չկարգավորվող գներով:».
3) 2-րդ կետից հանել «ընդլայնելու» բառը.
4) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածով սահմանված լիցենզիաները տրվում են հաշվի առնելով տեղական պաշարների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը, ներքին շուկայի սպառողների շահերի պաշտպանությունը՝
ա) մինչեւ 30 ՄՎտ դրվածքային հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաեւ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող առաջարկությունները՝ տվյալ կայանների տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ.
բ) 30 ՄՎտ եւ ավելի դրվածքային հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների պարագայում՝ նաեւ ստանալով Էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի համաձայնությունը:»:
Հոդված 27. Օրենքի 36-րդ հոդվածում.
1) 1-ին կետից հանել «ընդլայնելու» եւ «եւ Հայաստանի Հանրապետության տարածքով երրորդ երկրներ էլեկտրական էներգիա (հզորություն) տարանցելու,» բառերը.
2) 2-ին կետի «համակարգի» բառը փոխարինել «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի» բառերով:
Հոդված 28. Օրենքի 37-րդ հոդվածում.
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական համակարգում մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայություն՝ հետեւյալ բացառիկ գործառույթներով.
1) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորում եւ կարգավարում,
2) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարում,
3) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորում,
4) տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի ապահովում,
ինչպես նաեւ լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:».
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ
«2. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, համագործակցելով գործունեության լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնները, համակարգի անվտանգության եւ հուսալիության ցուցանիշները, եւ ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը։».
3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կարգավարելիս՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կհանգեցնեն սպառողների համար էլեկտրական էներգիայի (հզորության) նվազագույն ծախսումներով արտադրությանը եւ հաղորդմանը՝ հաշվի առնելով արտադրողներին տրված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքները:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1 կետ.
«3.1. Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում, բացառությամբ էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման գործունեության՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:»:
Հոդված 29. Օրենքի 38-րդ հոդվածում.
1) 1-ին կետում «էներգիա (հզորություն) բաշխելու» բառերը փոխարինել «էներգիայի (հզորության) բաշխման եւ բաշխման ցանցի կարգավարման» բառերով, հանել «ընդլայնելու» եւ «, շուկայի կանոններին եւ լիցենզիայի պայմաններին համապատասխան` էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու եւ վաճառելու» բառերը.
2) 1-ին կետի 2-րդ նախադասությունը հանել.
3) 1-ին կետում լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել Էլեկտրական էներգիայի արտադրության, ինչպես նաեւ մատակարարման լիցենզավորվող գործունեությամբ (բացառությամբ՝ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման):».
4) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, համագործակցելով լիցենզիա ունեցող անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:»:
Հոդված 30. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 38.1 եւ 38.2 հոդվածներով.
«Հոդված 38.1 Մատակարարման լիցենզիաները
1. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) մեծածախ շուկայում, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողից գնելու եւ (կամ) ներկրելու իրավունք, եւ պարտավոր է լիցենզիայի պայմաններին ու կնքված պայմանագրերին համապատասխան դա վաճառել իր հետ մատակարարման պայմանագիր կնքած սպառողներին, իսկ ավելցուկը՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
2. Էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
Հոդված 38.2 Երաշխավորված մատակարարը
1. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է մատուցելու էլեկտրական էներգիայի մատակարարման ծառայություն բոլոր այն սպառողներին, որոնք չեն օգտվում այլ մատակարարի ծառայությունից, կամ որոնց ընտրած մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի մատակարարում չի իրականացվում՝ սպառողից անկախ պատճառներով:
2. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձն ունի շուկայի կանոններով սահմանված դեպքերում եւ կարգով էլեկտրական էներգիա (հզորություն) Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում, ինչպես նաեւ ինքնավար էներգաարտադրողից գնելու եւ (կամ) ներկրելու իրավունք, իսկ ավելցուկը՝ վաճառելու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին:
3. Երաշխավորված մատակարարի եւ սպառողների միջեւ կնքվող մատակարարման պայմանագրերը պետք է համապատասխանեն հանձնաժողովի կողմից սահմանված պարտադիր պայմաններին (օրինակելի ձեւերին):
4. Էլեկտրական էներգիայի երաշխավորված մատակարարի լիցենզիա ունեցող անձը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 31. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիան
1. էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցել էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայություն՝ հետեւյալ բացառիկ գործառույթներով.
1) էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության կազմակերպում,
2) էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հաշվառում,
3) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների միջեւ կնքված պայմանագրերի, էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի հաշվառման վարում,
4) էլեկտրաէներգետիկական շուկայում կնքված պայմանագրերի, ինչպես նաեւ ներկրում կամ արտահանում նախատեսող պայմանագրերի համաձայն գնված եւ վաճառված էլեկտրական էներգիայի (հզորության) հաշվառում, փաստաթղթերի կազմում եւ մեծածախ շուկայի առեւտրի մասնակիցներին եւ ծառայություն մատուցողներին դրանք ներկայացում,
5) լիցենզիայի պայմաններով եւ շուկայի կանոններով նախատեսված այլ ոչ բացառիկ գործառույթների իրականացման իրավունքներ:
2. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, համագործակցելով այլ լիցենզավորված անձանց հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային (մեծածախ եւ մանրածախ) կանոններն ու դրանք ներկայացնում հանձնաժողովի հաստատմանը:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել այլ լիցենզավորվող գործունեությամբ էներգետիկայի բնագավառում:»:
Հոդված 32. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1 գլխով.
«Գ Լ ՈՒ Խ 5.1.
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՇՈՒԿԱ
Հոդված 39.1 Ընդհանուր սկզբունքները
1. Էլեկտրաէներգիայի (հզորության) առեւտուրն իրականացվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաներում՝ կնքված պայմանագրերի հիման վրա:
2. էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկայի առեւտրի մասնակիցներին ծառայություններ են մատուցում էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը, ինչպես նաեւ Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը:
3. Էլեկտրաէներգետիկական շուկայում չեն կարգավորվում՝
ա) մատակարարի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները (բացառությամբ՝ էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության).
բ) մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի կողմից գնվող եւ վաճառվող (ներառյալ՝ ներկրվող եւ արտահանվող) էլեկտրական էներգիայի գները.
գ) էլեկտրական էներգիայի (հզորության)՝արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո վաճառվող էլեկտրական էներգիայի (հզորության) գները:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի չկարգավորվող հատվածում երաշխավորվում է տնտեսական մրցակցության համար համապատասխան պայմանների ապահովումը:
Հոդված 39.2 Էլեկտրաէներգետիկական մեծածախ եւ մանրածախ շուկաների առեւտրի մասնակիցները
1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային մասնակցում են՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, մեծածախ առեւտրի, մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինչպես նաեւ որակավորված սպառողները:
2. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկային մասնակցում են՝ էլեկտրական էներգիայի (հզորության) մատակարարման, երաշխավորված մատակարարման լիցենզիա ունեցող անձինք, ինքնավար էներգաարտադրողները եւ սպառողները (բացառությամբ որակավորված սպառողների):
3. էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, ինչպես նաեւ Էլեկտրական էներգիայի հաղորդման ու Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձանց եւ շուկայի առեւտրի մասնակիցների փոխհարաբերությունները սահմանվում են շուկայի կանոններով:
Հոդված 39.3 Որակավորված սպառողները
1. Որակավորված սպառողն ունի շուկայի կանոնների համաձայն Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու եւ (կամ) ներկրելու եւ դրա ավելցուկը էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներին վաճառելու իրավունք:
2. Որակավորված սպառողը պարտավոր է երաշխավորել մեծածախ շուկայում գնված էլեկտրական էներգիայի (հզորության) դիմաց վաճառողների օգտին վճարումները հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
3. Սպառողների որակավորման, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկա վերջիններիս պարտադիր մուտքի պայմանները սահմանում է հանձնաժողովը՝ շուկայի կանոններով:
Հոդված 39.4 Մեծածախ շուկա
1. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան իրավունք ունի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա վաճառելու եւ գնելու, ինչպես նաեւ էլեկտրական էներգիա ներկրելու:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ցանկացած մասնակից սույն օրենքի պահանջներին, շուկայի կանոններին, լիցենզիայի պայմաններին ու պայմանագրերին համապատասխան իրավունքի ունի արտահանելու էլեկտրական էներգիա՝ ներքին շուկայի պահանջարկը բավարարվելուց հետո:
3. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան ներառում է էլեկտրական էներգիայի եւ հզորության շուկաները:
4. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հզորությունների առեւտուրն իրականացվում է շուկայի կանոններով սահմանված կարգով եւ ներառում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից պատվիրված հզորությունները:
5. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում Էլեկտրական էներգիայի առեւտուրը իրականացվում է Էլեկտրաէներգիայի ուղիղ պայմանագրերի, իսկ շուկայի կանոններով նախատեսված դեպքերում նաեւ էլեկտրաէներգիայի օր-առաջ եւ էլեկտրաէներգիայի հաշվեկշռման շուկաներում:
6. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում շուկայի մասնակիցների միջեւ առեւտրային հարաբերություններից բխող պատասխանատվության մեխանիզմները սահմանվում են շուկայի կանոններով եւ պայմանագրերով:
Հոդված 39.5 Մանրածախ շուկա
1. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկան ներառում է մատակարարների եւ (կամ) երաշխավորված մատակարարի կողմից սպառողներին (բացառությամբ որակավորված սպառողների) էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ հանձնաժողովի կողմից սահմանված կանոնների համաձայն:
2. Սպառողը իրավունք ունի իր հայեցողությամբ ընտրելու մատակարար եւ շուկայի կանոնների համաձայն փոխարինելու վերջինիս:
Հոդված 39.6 Շուկայի առեւտրային եւ ցանցային կանոնները
1. Էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային կանոնները բաղկացած են մեծածախ եւ մանրածախ շուկաների առեւտրային կանոններից:
2. Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առեւտրային կանոններով սահմանվում են.
ա) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի կառուցվածքը,
բ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի գործունեության սկզբունքները,
գ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների գրանցման կարգը,
դ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առեւտրի իրականացման կանոնները,
ե) էլեկտրական էներգիայի ներկրման եւ արտահանման կանոնները,
զ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հայտերի եւ առաջարկների ներկայացման կանոնները,
է) ուղիղ պայմանագրերի, օր-առաջ եւ հաշվեկշռման շուկաների գործունեության կարգը,
ը) էլեկտրաէներգիայի, հզորության, համակարգային ծառայությունների հաշվառման ու վճարման կարգը,
թ) էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում տվյալների պահպանմանը եւ թափանցիկությանը ներկայացվող պահանջները,
Ժ) Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղված կանոններ եւ ընթացակարգեր:
3. Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առեւտրային կանոններով սահմանվում են.
ա) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի գործունեության սկզբունքները,
բ) էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում առեւտրի իրականացման կանոնները,
գ) էլեկտրաէներգիայի մատակարարման եւ մատակարարման երաշխավորված ծառայություններին ներկայացվող պահանջները,
դ) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին ներկայացվող պահանջները,
ե) սպառողների կողմից մատակարարներին փոփոխելու կարգը,
զ) սպառած էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման ու վճարման կարգը,
է) առեւտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության ստուգման ու անճշտության հայտնաբերման դեպքում մատակարարի ու սպառողի փոխհարաբերությունները,
ը) Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում տվյալների պահպանմանը եւ թափանցիկությանը ներկայացվող պահանջները,
թ) Էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղված կանոններ եւ ընթացակարգեր:
4. Էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոնները բաղկացած են հաղորդման ցանցային կանոններից եւ բաշխման ցանցային կանոններից:
5. Էլեկտրաէներգետիկական հաղորդման ցանցային կանոններով սահմանում են.
ա) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի զարգացման պլանավորումը,
բ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ կառավարումը,
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը եւ կարգավարումը,
դ) էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցին նոր հզորությունների միացումը,
ե) էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները,
զ) էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղված կանոններ եւ ընթացակարգեր:
6. Էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոններով սահմանում են.
ա) բաշխման ցանցի զարգացման պլանավորումը,
բ) բաշխման ցանցի օպերատիվ կառավարումը,
գ) էլեկտրաէներգետիկական համակարգում կարճաժամկետ պլանավորումը եւ կարգավարումը,
դ) բաշխման ցանցին նոր սպառողների կամ սպառողների վերակառուցվող սպառման համակարգերի, ինչպես նաեւ նոր հզորությունների միացումը,
ե) բաշխման ցանցում էլեկտրաէներգիայի առեւտրային հաշվառման համակարգերին ներկայացվող պահանջները,
զ) բաշխման ցանցի արդյունավետ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղված կանոններ եւ ընթացակարգեր:»:
Հոդված 33. Օրենքի 6-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 6.
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԵՎ ՏԱՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 40. Էլեկտրաէներգիայի միջպետական առեւտրի կազմակերպումը
1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը եւ հանձնաժողովը էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական առեւտրի խթանման եւ տարանցման ապահովման նպատակով մշտապես կատարելագործում են էլեկտրաէներգետիկական շուկայի կառուցվածքն ու կանոնները եւ համագործակցում այլ երկրների հետ:
2. Էլեկտրաէներգիայի միջպետական առեւտուրը եւ տարանցումը պետք է իրականացվեն էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության եւ անվտանգության ցուցանիշների ապահովման պայմանով, նպատակ ունենալով բարձրացնել էլեկտրաէներգետիկական շուկայի արդյունավետությունը:
3. Էլեկտրաէներգիայի միջպետական առեւտուրն իրականացվում է սույն օրենքի համաձայն էլեկտրաէներգիայի ներկրման եւ (կամ) արտահանման իրավունք ունեցող անձանց կողմից: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը եւ էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորը սույն օրենքով եւ շուկայի կանոններով սահմանված կարգով համակարգում են էլեկտրաէներգիայի միջպետական առեւտուրը, ինչպես նաեւ տարանցումը:
4. Էլեկտրաէներգիայի միջպետական առեւտուրը կարող է իրականացվել ինչպես օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ էլեկտրական էներգիայի առուվաճառքի ուղիղ պայմանագրերի կնքման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկաների հետ զուգակցելու միջոցով: Հայաստանի Հանրապետության Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկան այլ երկրների հետ զուգակցելու պայմանները եւ առուվաճառքի կանոնները որոշվում են համապատասխան պայմանագրերով:
5. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձիք Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիա տարանցելու իրավունք ունեն՝ շուկայի կանոններով սահմանված կարգով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, հաղորդման, ինչպես նաեւ բաշխման (եթե տարանցվող էլեկտրական էներգիան անցնում է նաեւ բաշխման ցանցով) լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված պայմանագրերի հիման վրա:»:
Հոդված 34. Օրենքի 40-րդ եւ 41-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 35. Օրենքի 42-րդ, 47-րդ, 48-րդ եւ 51-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 42. Տուժանքները
1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը, գործունեության լիցենզիայի պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է տալ խախտումները վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ եւ կիրառել սույն հոդվածով նախատեսված տուժանքնեը:
2. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ առաջացնում է նախազգուշացում:
3. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման, կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ քսան միլիոն դրամից քառասուն միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
4. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտով սահմանված պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով վարչական իրավախախտման հատկանիշներ՝ առաջացնում է նախազգուշացում:
5. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ հինգ միլիոն դրամից տասը միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
6. Էներգետիկայի բնագավառում գործունեության լիզենզիա ունեցող անձի կողմից, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձանց, սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք՝ տասը միլիոն դրամից քսան միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
7. Կայանի կառուցման ժամանակահատվածում Էլեկտրական (ներառյալ` էլեկտրական եւ ջերմային էներգիայի համակցված) կամ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի, էլեկտրաէներգիայի մեծածախ առեւտրի լիցենզիա ունեցող անձի, էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձի (բացառությամբ էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարի), գազամատակարարման համակարգի օպերատորի, էլեկտրական էներգիայի (հզորության) կամ ջերմային էներգիայի հաղորդման կամ բնական գազի փոխադրման լիցենզիա ունեցող անձի, մինչեւ 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող կայաններում էլեկտրական էներգիա արտադրող լիցենզավորված անձի կողմից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը կատարելը՝ առաջացնում է նախազգուշացում:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամից երկու միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից կարգավորող հանձնաժողովի՝ էներգետիկայի բնագավառում օրենսդրության համաձայն ընդունված իրավական ակտի պահանջը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, եթե արարքը չի պարունակում սույն հոդվածի այլ մասերով սահմանված այլ վարչական իրավախախտման հատկանիշներ՝ առաջացնում է նախազգուշացում:
10. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանք՝ հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
11. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված անձի կողմից սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը կատարելը, որի հետեւանքով վտանգվել է կամ կարող էր վտանգվել համակարգի անվտանգությունը կամ հուսալիությունը, կամ այն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ սպառողների իրավունքների կամ օրինական շահերի խախտման, կամ լիցենզիայի պայմանների կոպիտ խախտման, կամ էներգետիկայի բնագավառում այլ լիցենզավորված անձի օրինական շահերի խախտման կամ լիցենզավորված գործունեության խոչընդոտմանը կամ լիցենզիայի պայմանների չկատարմանը կամ ոչ պատշաճ կատարմանը, կամ խոչընդոտել է կարգավորող մարմնի` կարգավորման գործառույթների պատշաճ իրականացմանը՝ առաջացնում է տուգանք մեկ միլիոն դրամից մեկ ու կես միլիոն դրամի չափով կամ լիցենզիայի գործողության կասեցում կամ լիցենզիայի գործողության դադարեցում:»:
«Հոդված 47. Սպառողների էներգամատակարարումը
1. Սպառողին էլեկտրական, ջերմային էներգիայի կամ բնական գազի մատակարարումը կատարվում է մատակարարման պայմանագրի համաձայն, որով մատակարարը կամ երաշխավորված մատակարարը պարտավորվում են մատակարարել էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ, իսկ սպառողը` ընդունել դա եւ վճարել դրա համար՝ այդ պայմանագրով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
2. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու հետեւանքով հասցված վնասը փոխհատուցվում է խախտողի կողմից` օրենքով սահմանված կարգով: Պայմանագրերի կատարման հսկողությունն իրականացնում են միայն պայմանագրային կողմերը:
3. Բաշխման լիցենզիա ունեցող անձը պարտավոր է էլեկտրական կամ ջերմային էներգիա կամ բնական գազ բաշխել իր սպասարկման տարածքում գտնվող յուրաքանչյուր սպառողի, որը բավարարում է շուկայի կանոնների կամ մատակարարման եւ օգտագործման կանոնների պահանջներին:
4. Եթե էլեկտրական, կամ ջերմային էներգիան կամ բնական գազն սպառվում է առանց մատակարարման պայմանագրի (ապօրինի սպառում), ապա բաշխման լիցենզիա ունեցող անձը անմիջապես դադարեցնում է էներգիայի (բնական գազի) ապօրինի սպառումը եւ պահանջում վնասի փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Մատակարարված էներգիան եւ բնական գազը խոցելի սպառողներն իրավունք ունեն օգտագործել բացառապես կենցաղային կարիքների բավարարման նպատակով:
6. էլեկտրաէներգետիկայի բնագավառում խոցելի սպառողների էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվում է միայն երաշխավորված մատակարարի կողմից:
7. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում հանձնաժողովին՝ խոցելի սպառողների համար էներգիայի եւ բնական գազի մատակարարման հատուկ սակագներ եւ պայմաններ սահմանելու նպատակով, ինչպես նաեւ խոցելի սպառողներին էներգիա եւ բնական գազ մատակարարող լիցենզավորված անձանց՝ վերջիններիս հաշվառելու նպատակով:
Հոդված 48. Սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցումը
1. Սպառողը պարտավոր է, իր էներգատեղակայանքներով փոխանցել էլեկտրական էներգիան կամ բնական գազը, որը նախատեսված է ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար՝ հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:
2. Սպառողն իրավունք ունի իր էլեկտրական էներգիան եւ բնական գազը փոխանցել այլ անձի, եթե նման փոխանցումը սպառողի կողմից չի իրականացվում իբրեւ ձեռնարկատիրական գործունեության առանձին տեսակ եւ այդ փոխանցումը բխում է սպառողի գործունեության էությունից (առեւտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում):»:
«Հոդված 51. Էլեկտրական էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման) ու բաշխման ցանցերին ոչ խտրական մուտքի իրավունքը
1. Ցանկացած անձ իրավունք ունի իր նոր կամ վերակառուցված սպառման համակարգը կամ կայանը ոչ խտրական պայմաններով միացնել էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին համաձայն Հայաստանի Հանրապետությունում ընդունված տեխնիկական կանոնակարգերի եւ հանձնաժողովի կողմից սահմանված միացման կանոնների:
2. Անձը իր սպառման համակարգը կամ կայանը էլեկտրական, ջերմային կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին միացման համար հանձնաժողովի սահմանած դեպքերում եւ կարգով վճարում է միացման վճար: Միացման վճարը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ կամ որոշվել անհատական կարգով՝ յուրաքանչյուր նոր միացվող սպառման համակարգի կամ կայանի համար:
3. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգի կամ կայանի միացումը էլեկտրական կամ բնական գազի հաղորդման կամ բաշխման ցանցերին կարող է ազդել նշված համակարգի հուսալիության եւ անվտանգության վրա, այդպիսի միացումներն իրականացվում են էլեկտրաէներգետիկական կամ գազամատակարարման համակարգի օպերատորի համաձայնությամբ՝ հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:
4. Այն դեպքերում, երբ անձի սպառման համակարգը կառուցվել է գործող էներգակայանքների անվտանգության գոտիներում, ապա այդ էներգակայանքների տեղափոխման ծախսերը կրում է տվյալ տարածքի սեփականատերը:
5. Էլեկտրական էներգիայի եւ բնական գազի հաղորդման (փոխադրման) կամ բաշխման լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են շուկայի կանոնների եւ պայմանագրերի հիման վրա ապահովել համապատասխանաբար իրենց հաղորդման (փոխադրման) կամ բաշխման ցանցերին ցանկացած անձի ոչ խտրական մուտքի իրավունքը, ինչպես նաեւ իրենց ցանցերով հաղորդել (փոխադրել) կամ բաշխել սպառողի կամ այլ անձանց էլեկտրական էներգիան կամ բնական գազը` հանձնաժողովի սահմանած սակագնով:»:
Հոդված 36. Օրենքի 53-րդ եւ 54-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 37. Օրենքի 59-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի «գ» ենթակետում «քսան տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «տրվում է» բառերը, «էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով» բառերը փոխարինել «էլեկտրաէներգիայի գնման երաշխիք» բառերով, իսկ վերջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն ենթակետով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:».
2) 2-րդ կետի «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 38. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով լրացվող Օրենքի 17.1 հոդվածի 2-րդ կետը գործում է մինչեւ սույն օրենքով լրացվող՝ Օրենքի 39.6 կետում նշված էլեկտրաէներգետիկական շուկայի առեւտրային կանոնների ուժի մեջ մտնելը:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին յոթ տարի ժամկետով տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում երաշխավորված մատակարարի կարգավիճակ: Նշված ժամկետը լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման երաշխավորված ծառայության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումները մշակվում ու իրագործվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ծրագրի:
4. Էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը էլեկտրամատակարարման երաշխավորված ծառայության մասով վարում է առանձնացված հաշվառում:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 6 ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է սահմանված կարգով լրացումներ եւ փոփոխություններ կատարել նախկինում տրված լիցենզիաներում:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 18 ամսվա ընթացքում հանձնաժողովը պարտավոր է իր կողմից ընդունված որոշումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին եւ ընդունել սույն օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր: