Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 105-րդ հոդվածի 2-րդ մասը «հարցով» բառից լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքից:» բառերով:
Հոդված 2. Օրենքի 105-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 9-րդ մասով.
«9. Եթե վարչապետը կամ Կառավարության անդամն առաջարկում է պատգամավորի կողմից հնչեցված բանավոր հարցին գրավոր պատասխանել, ապա պահպանվում է պատգամավորի` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկ բանավոր հարցով դիմելու իրավունքը:»:
Հոդված 3. Օրենքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ` «Հեռուuտաընկերությամբ Ազգային ժողովի դռնբաց նիuտերի ուղիղ եթերով հեռարձակումը uկuվում է այդ մաuին Ազգային ժողովի որոշման ընդունումից հետո` 1 ժամվա ընթացքում: Ազգային ժողովի ինտերնետային կայքում Ազգային ժողովի դռնբաց նիստերի հեռարձակումը կատարվում է on-line:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից: