Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1901-10.12.2003,16.12.2003-ՍԱ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի(2 դեկտեմբերի 1998թվականի,ՀՕ-267) 4-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 1-ին նախադասության «փոխհատուցում» բառը փոխարինել «օգնություն» բառով.

2) 3-րդ մասի 1-ին նախադասության «իսկ հաշմանդամ վետերաններին՝ 2500 դրամի չափով» բառերը փոխարինել«իսկ հաշմանդամ վետերաններին՝ էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն՝ ամսական 3500 դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»բառերով.

3) հանել 3-րդ մասի 2-րդ նախադասությունը.

4)դադարեցնել 4-րդ մասի «ա» կետի գործողությունը.

5) 4-րդ մասի «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյիվարձը.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում2004 թվականի հունվարի 1-ից: