1) 3-րդ մասի 1-ին նախադասության «փոխհատուցում» բառը փոխարինել «օգնություն» բառով.
2) 3-րդ մասի 1-ին նախադասության «իսկ հաշմանդամ վետերաններին՝ 2500 դրամի չափով» բառերը փոխարինել «իսկ հաշմանդամ վետերաններին՝ էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն՝ ամսական 3500 դրամի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով.
3) հանել 3-րդ մասի 2-րդ նախադասությունը.
4) 4-րդ մասի «ա» եւ «բ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր՝ զինծառայողների համար օրենքով սահմանված կարգով.
բ) 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի եւ ռադիոյի վարձերը.»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: