Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10921-23.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգքի (այսուհետեւ` օրենսգիրք) 180.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգը խախտելը

1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության նuտավայրերի, դատարանների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

4. Հավաքը «Հայաuտանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի uտորգետնյա պահեuտարանների կամ դրանց uպաuարկման կառույցների կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումերով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ  հարյուրապատիկի չափով.

6. Համայնքի ղեկավարի` հավաքը արգելելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

8. Շտապ հավաքն անցկացնելու մասին որոշում ընդունելուց հետո անհապաղ այդ մասին համայնքի ղեկավարին եւ ոստիկանությանը չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

9. Ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցակացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի, քան 1 ժամով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

10. Գիշերային ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 6.00-ը) բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկով եւ/կամ լուսային ազդանշաններով հավաքներ անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

11. Հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

13. Ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

14. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության եւ  դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «169.16-րդ» թվերից հետո լրացնել «180.1 -րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), 5-րդ եւ 6-րդ մասերով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-րդ մասում «200» թվից առաջ լրացնել «180.1 -րդ հոդվածի 3-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերով)» բառերը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով վարչական պատասխանատվություն է նախատեսվում միայն «հրապարակային միջոցառումը դադարեցնելու վերաբերյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով նախատեuված դեպքերում ընդունված որոշման պահանջները uահմանված ժամկետում չկատարելը համար:

Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են մի շարք պահանջներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման եւ որոնց չկատարելու համար պետք է սահմանվի պատասխանատվություն, ուստի անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Առաջարկվող լուծումները

Նախագծով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 180.1-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ` վարչական պատասխանատվություն նախատեսելով հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգի խախտման համար, մասնավորապես պատասխանատվությունը նախատեսվում է առանց լիազոր մարմնին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու, իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում լիազոր մարմնին չտեղեկացնելու, հավաքը օրենքով սահմանված որոշակի վայրերից որոշակի հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ լիազոր մարմնի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելու, գիշերային ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 6.00-ը) բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկով եւ/կամ լուսային ազդանշաններով հավաքներ անցկացնելու, հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելու, հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելու, ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու եւ օրենքով սահմանված մի շարք այլ պահանջների խախտման համար: Բացի այդ, լրացումներ է նախատեսվում նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 219.1-րդ եւ 224-րդ հոդվածներում, որոնցով հստակ սահմանվում են պատասխանատվություն կիրառող մարմինները:

Ակնկալվող արդյունք.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանված պահանջների խախտման համար վարչական պատասխանատվություն սահմանելու միջոցով կանխել հիշյալ օրենքի պահանջների հնարավոր խախտումները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել օրենքի պահանջները խախտած անձանց: