Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10924-23.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 163-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 163. Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը

Oրինական հավաքներ անցկացնելուն կամ դրանց մաuնակցելուն խոչընդոտելը կամ հավաքներին մաuնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով հարկադրելը`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 225.1-րդ հոդվածում`

1) Վերնագրում եւ «հրապարակային միջոցառում»  բառերը փոխարինել «հավաք» բառով.

2) 1-ին մասում «հրապարակային միջոցառում»  բառերը փոխարինել «հավաքը դիտավորությամբ» բառերով.

3) 2-րդ  մասում «Հրապարակային միջոցառումը» բառերը փոխարինել «Հավաքը» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 163-րդ հոդվածով քրեկան պատասխանատվություն է սահմանված «օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մաuնակցելուն խոչընդոտելու կամ դրանց, ինչպեu նաեւ ժողովներին, հանրահավաքներին, երթերին կամ ցույցերին մաuնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու uպառնալիքով հարկադրելու» համար, իսկ 225.1-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու» համար, ինչը բխում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի պահանջներից:

Սակայն անհրաժեշտ է նկատի ունենալով, որ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքը:

Առաջարկվող լուծումները.

Հաշվի առնելով վերոհիշյալը` անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 163-րդ եւ 225.1-րդ հոդվածներում «ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառերով:

Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության քրեկան օրենսգրքի 163-րդ եւ 225.1-րդ հոդվածների դրույթները համապատասխանեցնել «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: