Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10925-23.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաuտանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության oրենuգիրքը (այսուհետ Օրենսգիրք) լրացնել նոր 24.1-րդ գլուխ հետեւյալ բովանդակությամբ.

«Գլուխ 24.1

Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը

Հոդված 142.1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը

1. Վարչական դատարանին ընդդատյա են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը.

1)  հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.

2) հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործերը.

3)  հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը:

Հոդված 142.2. Վարչական դատարան դիմելու իրավունքը

1.  Հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին կամ հավաքն արգելելու մասին համայնքի ղեկավարի որոշումները վիճարկելու նպատակով վարչական դատարան կարող է դիմել հավաքի կազմակերպիչը, եթե գտնում է, որ այդ որոշումներով խախտվել է հավաքների ազատության իր իրավունքը:

2.  Հավաքի մասին իրազեկումն ի գիտություն ընդունելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումները կարող են վիճարկվել նաեւ այն անձանց կողմից, որոնց` սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող տարածքում նախատեվում է անցկացնել հավաքը, եթե գտնում են, որ այդ որոշումներով խախտվել են իրենց իրավունքները:

Հոդված 142.3. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը

1. Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննում եւ լուծում է վարչական դատարանը կոլեգիալ` 3 դատավորի կազմով:

Հոդված 142.4. Վարչական դատարան դիմելը եւ հայցադիմումների քննության ժամկետները

1.  Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների դեմ կազմակերպիչը կարող է հայց ներկայացնել դատարան` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 - օրյա ժամկետում, իսկ եթե որոշումը կայացվել է իրազեկման մեջ նշված հավաքի օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ` 24 ժամվա ընթացքում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված ժամկետներում ներկայացված հայցադիմումներն ընդունվում են վարույթ վարչական դատարան մուտքագրվելու օրը եւ քննվում են 2 օրացուցային օրվա ընթացքում:

3. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված ժամկետների վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա հայցը ներկայացվում է դատարան կամ դատական ակտը կայացվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:

Հոդված 142.5. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը

1.  Հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննելիս վարչական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

1) համայնքի ղեկավարի որոշումը թողնել ուժի մեջ.

2) անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի որոշումը:

2. Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է հայցվորին եւ համապատասխան համայնքի ղեկավարին:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ OՐԵՆUԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

Նկատի ունենալով, որ «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման հատուկ ընթացակարգեր, ապա այդ ընթացակարգերը կարգավորելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացումներ կատարել նաեւ Վարչական դատավարության օրենսգրքում.

Առաջարկվող լուծումները.

Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու նպատակով Վարչական դատավարության օրենսգրքում առաջարկվում է լրացնել նոր 24.1-րդ գլուխ, որով հստակ կարգավորվում են հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման հետ կապված վարչական դատավարության առանձնահատկությունները:

Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով կարգավորել հավաքի վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումների վիճարկման հետ կապված վարչական դատավարության առանձնահատկությունները: