Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1096-24.02.2011-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27-ը հոկտեմբերի 2010 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ ոչ աշխատանքային» բառերը:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 22. ՆՊԱUՏՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Նպաuտները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձից (եկամտից):

Բացառությամբ վարձու աշխատողին տրվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու դեպքի, եթե սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հինգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հինգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ է համարվում uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ` նպաստը:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը գտնվել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, հաշվի է առնվում նաեւ մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը այլ գործատուների կողմից վճարված եկամուտը` եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չի գտնվում: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի  կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Սույն մասի 4-րդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուների կողմից վճարված եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով uահմանված uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա uտացած եկամտի, 12-ի վրա բաժանելու միջոցով:

4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած  աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հինգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի բոլոր աշխատանքային օրերի թվով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաuտի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամuվա միջին oրերի) վրա եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:»:

6. Նպաստը, սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից` եթե.

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից,

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ, ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «5» թիվը փոխարինել «3» թվով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` հարկային եւ սոցիալական վճարների գծով տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «uխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` uխալը հայտնաբերելուց հետո» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 6-րդ մասով.

«6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է եւ պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի.

1)  1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը.

1) uոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում oրենքով uահմանված կարգով իրականացվող uտուգումների ժամանակ հuկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաuտների հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ,

2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:»,

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաuտները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.»:

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 3-րդ մասով.

«3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստները, մեկամսյա ժամկետում, գործատուները եւ լիազոր մարմինը հաշվարկում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հղիության եւ ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար սահմանված կարգով:

Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը բարձր է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա տարբերությունը վճարվում է մեկամսյա ժամկետում` օրենսդրությամբ սահմանված կարգով:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունելու վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի նիստի N 29.6/[55237]-10(48) արձանագրության 4-րդ կետի հանձնարարականի եւ նպատակ ունի լուծել ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման, նշանակման եւ վճարման կապակցությամբ առկա խնդիրները:

2. Ընթացիկ վիճակը եւ առկա խնդիրները

Ժամանակավոր անաշխատունակության նպաստները հաշվարկելը, նշանակելը եւ վճարելը կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Համաձայն օրենքի`

1) հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար սահմանված է առավելագույն շեմ` նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկի չափով,

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` ժամանակավոր անաշխատունակության նպաստ ստանալու իրավունքը փոխկապակացված չէ նրա կողմից հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունները կատարած լինելու հետ, որի շրջանակներում խնդրահարույց է օրենքով սահմանված պարտականությունները չկատարելով սահմանված իրավունքից օգտվելը,

3) կարգավորված չէ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի կողմից ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահման եւ պակաս վճարած նպաստի գումարի վճարման հետ կապված հարաբերությունները (եթե ճշտված հաշվետվության հիման վրա ճշտվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող եկամուտը):

Խնդրո առարկա է նաեւ վարձու աշխատողի` նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի հաշվարկման գործող կարգը, քանի որ տրամադրվող փոխհատուցման (նպաստի) չափը որոշելիս հաշվի չի առնվում անձի աշխատած ժամանակահատվածը:

Միաժամանակ, սահմանված է, որ նպաստը չի տրվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում վարվող քաղաքականությունը նպատակ ունի նպաստի միջոցով մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել օրենքով սահմանված պատճառներով առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով կորցրած եկամուտը:

Համաձայն գործող օրենքի` նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, ինչի արդյունքում, մինչեւ նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկը աշխատավարձ ստացող անձանց փոխհատուցվում է կորցրած եկամտի 100 տոկոսը` անկախ աշխատելու ժամանակահատվածից:

Նվազագույն ամսական աշխատավարձի հինգապատիկից բարձր  աշխատավարձ ստացող անձանց տրվող փոխհատուցումը (անկախ աշխատելու ժամանակահատվածից) համամասնորեն նվազում է, ինչը խնդրահարույց է բարձր եկամուտներ ունեցող վարձու աշխատողների հղիության եւ ծննդաբերության նպաստի պարագայում:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է վերանայել վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը` այն փոխկապակցելով անաշխատունակությունը առաջանալուն նախորոդող տասներկուամսյա ժամանակահատվածում ստացած աշխատավարձի չափին: Ընդ որում, տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը 12 ամսից պակաս լինելու դեպքում` հաշվի կառնվի նաեւ անաշխատունակությունը առաջանալուն նախորդող տասներկուամսյա ժամանակահատվածում այլ գործատուներից ստացած աշխատավարձը:

Առաջարկվում է նաեւ վերացնել վարձու աշխատողի հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացվող նախագծի նպատակն է` լուծել ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման եւ վճարման կապակցությամբ առկա խնդիրները:

Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը, միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը սահմանված են օրենքով եւ վերոնշյալ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել գործող օրենքում:

Մյուս կողմից, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին նպաստը վճարելու սահմանափակումները (կապված նրա հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորությունների հետ), վճարված նպաստը վերահաշվարկելու հետ կապված հարաբերությունները ենթակա են կարգավորման օրենքով` որպես անձանց իրավունքներին առնչվող դրույթներ:

5. Նախագծի մշակման գործընթացում ներկայացված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության կողմից` համակարգող նախարարի տեղակալի ղեկավարությամբ:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում.

1. սահմանվում է, որ նպաստը վճարվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար` պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան (շաբաթ եւ կիրակի) օրերի համար (վերացվում է նախկինում կատարված բացթողումը):

2. Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների համար)` ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում` վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհատուցվի 100 տոկոսով):

3. Սահմանվում է, որ հարկային մարմինը անհատ ձեռնարկատիրոջ նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող տեղեկանքը տրամադրում է միայն տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները կատարելուց հետո:

4. Կարգավորվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից ճշտված հաշվետվություն ներկայացնելու դեպքում (եթե ճշտվում է նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող եկամուտը) ավել վճարված նպաստի գումարը հետպահելու եւ պակաս վճարած նպաստի գումարը վճարելու հետ կապված հարաբերությունները:

5. Նախատեսվում է փոփոխություններին տալ հետադարձ ուժ: Ըստ այդմ, գործող օրենքի հիման վրա նշանակված հղիության եւ ծննդաբերության նպաստները կվերահաշվարկվեն նոր կարգով: Եթե վերահաշվարկված նպաստի չափը բարձր է նախկինում նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա շահառուին կվճարվի տարբերությունը: