Armenian ARMSCII Armenian
Կ-1096-24.02.2011-ՍՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության  2010 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «եւ ոչ աշխատանքային» բառերը, իսկ 12-րդ հոդվածի 2-րդ մասը «իրականացնող» բառից հետո լրացնել «այլ» բառով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Նպաստները եւ միջին ամսական աշխատավարձը (եկամուտը)  հաշվարկելու կարգը

1. Նպաuտները հաշվարկվում են վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձից (եկամտից):

Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը գերազանցում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով uահմանված չափի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է ժամանակավոր  անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Սույն մասի իմաստով եկամուտ են համարվում uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող աշխատավարձը եւ դրան հավասարեցված եկամուտները, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված նպաստը:

Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների փոխարեն, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, հաշվի է առնվում մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը:

Ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում  այլ գործատուի` մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի  կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

Սույն մասի չորրորդ պարբերությամբ սահմանված` այլ գործատուի վճարած եկամտի մասին տեղեկատվությունը ներկայացնում է վարձու աշխատողը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնի տված տեղեկանքի հիման վրա:

3. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի միջին ամսական եկամուտը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա` oրենքով uահմանված uոցիալական վճարների հաշվարկման oբյեկտ համարվող եկամուտը, բացառությամբ վարձակալության պայմանագրի հիման վրա uտացած եկամտի, տասներկուսի բաժանելու միջոցով:

4. Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած  աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաuտի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաuտի դեպքում` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:

5. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաuտի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է  30,4-ի (մեկ ամuվա միջին oրերի) եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության oրացուցային oրերի թվով:

6. Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից, եթե`

1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամuական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափից.

2) ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձը պետական գրանցում է ստացել տվյալ տարվա ընթացքում կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չի ունեցել, սակայն կատարել է ամսական նվազագույն սոցիալական վճարներ.

3) վարձու աշխատողը չունի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված եկամուտ:»:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «5-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով, իսկ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հարկային մարմինը սույն մասով սահմանված տեղեկանքը տրամադրում է անձի` տեղեկանքի համար դիմելու օրվա դրությամբ հարկային եւ սոցիալական վճարների գծով ունեցած պարտավորությունները կատարելուց հետո:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում «uխալը հայտնաբերելուց հետո`» բառերը փոխարինել «` uխալը հայտնաբերելուց հետո`» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6-րդ մասով.

«6. Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի` սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկանքով ներկայացված եկամուտը ստուգման արդյունքում կամ ճշտված հաշվետվության հիման վրա փոփոխվելու դեպքում ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարում է հարկային մարմինը, իսկ պակաս վճարած նպաստի գումարը վճարում է լիազոր մարմինը:

Ավել վճարված նպաստի գումարի հետպահումը կատարվում է, եւ պակաս վճարած նպաստի գումարը վճարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հարկային մարմինը`

1) uոցիալական վճարների ճշտությանն ուղղված դեպքերում oրենքով uահմանված կարգով իրականացվող uտուգումների ժամանակ հuկողություն է իրականացնում գործատուների կողմից վարձու աշխատողներին նպաuտների հաշվարկման, նշանակման եւ վճարման ճշտության նկատմամբ.

2) սույն օրենքով սահմանված դեպքերում իրականացնում է ավել վճարված նպաստի գումարի հետպահումը` այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն տրամադրելով լիազոր մարմնին:».

2) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) uույն oրենքով uահմանված կարգով հաշվարկում, նշանակում եւ վճարում է ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց նպաuտները, վարձու աշխատողին է տրամադրում սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի հինգերորդ պարբերությամբ սահմանված տեղեկանքը.».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ մասով.

«3. Առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազոր մարմնին է տրամադրում անձնավորված տեղեկատվություն հղիության եւ ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրամադրված անաշխատունակության թերթիկների մասին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքով սահմանված կարգով հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստները մեկամսյա ժամկետում գործատուները եւ լիազոր մարմինը հաշվարկում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հղիության եւ ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար սահմանված կարգով:

Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը բարձր է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա տարբերությունը վճարվում է մեկամսյա ժամկետում` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիման վրա հաշվարկված` հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը ցածր է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Օրենքի հիման վրա հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի չափից, ապա հաշվարկված եւ նշանակված (վճարված) հղիության եւ ծննդաբերության նպաստի վերահաշվարկ չի կատարվում: