Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-812-05.02.2010,28.02.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-րդ հոդվածի`

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել ներմուծվող ապրանքների մասով սույն հոդվածի կիրառումից` գրավոր հայտարարության ներկայացմամբ:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Uույն հոդվածի առաջին մաuում նշված ապրանքները մինչեւ նույն մաuով uահմանված ժամկետների լրանալն oտարվելու կամ oգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները, ինչպես նաեւ ԱԱՀ-ի վճարման հետաձգման ժամկետից մինչեւ գործարքի իրականացման օրը հաշվարկվող տույժերը, գործարքի իրականացման օրվանը հաջորդող 10-օրյա ժամկետում վճարվում են պետական բյուջե` որպեu մաքuային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ: Նշված ժամկետում ԱԱՀ-ի գումարը չվճարելու դեպքում չվճարված (չմարված) գումարի նկատմամբ տույժերի հաշվարկը շարունակվում է:»:

3) 4-րդ մասի երկրորդ պարբերությունում`

ա)  հանել «հոդվածի առաջին» բառերը,

բ) առաջին «սահմանված» բառից հետո լրացնել «վճարման» բառը,

գ) «ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «ժամկետի» բառով,

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածի երկրորդ եւ չորրորդ մասերին համապատասխան հաշվարկված եւ մաքսային մարմիններին վճարված` ԱԱՀ-ի գումարները (առանց` հաշվարկված տույժերի) ենթակա են հաշվանցման` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ավելացված արժեքի հարկի մասին» (ՀՕ-118, 16 հունիսի 1997թ.) Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածի նպատակը կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին մի խումբ ապրանքների ներկրման դեպքում ԱԱՀ գումարների վճարման հետաձգման հնարավորության ընձեռումն է:

Այդ դրույթը գործում է իմպերատիվ, ինչը ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներ եւ դժվարություններ է առաջացնում այն գործարարների համար, որոնք ներկրում են ապրանքներ իրացման համար եւ ի սկզբանե չեն պատրաստվում օգտվել նշված հետաձգման հնարավորությունից:

Առաջարկվում է օրենքում նախատեսել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից հետաձգումից հրաժարում եւ հարկի վճարում սահմանին` որպես մաքսային մարմիններին վճարվող ԱԱՀ գումար:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նույն հոդվածի երկրորդ մասին: Առաջարկվում է այդ մասը վերախմբագրել վերջին երկու խմբագրումների համադրությամբ` մասամբ վերադառնալով այն ձեւակերպմանը, որն ընդունվել էր 2008 թվականի դեկտեմբերին, համալրելով այն 2009 թվականին ներառված որոշ դրույթներով:

Սույն օրենքի ընդունումը կբարձրացնի հարկային վարչարարության արդյունավետությունը, ինչպես նաեւ կհեշտացնի հարկային մարմինների եւ գործարարների գործունեությունը` իրացման նպատակով հոդվածում նշված ծածկագրերի ապրանքների ներկրման դեպքում: