Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-1072-18.01.2011,09.03.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Համահայկական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30 oրենքի (այuուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի`

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`

«3. Համահայկական բանկը.

ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի  100 միլիոն ՀՀ դրամից,

բ. չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),

գ. տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`

«Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք  է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական  քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 3-րդ կետում «գործադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր» բառը,

2) 10-րդ մասից հետո լրացնել 11-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`

«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:

ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

««Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունն է «Հայահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության գործունեությունը համապատասխանեցնել Համահայկական բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներին:

Նշված մոտեցումները մշակվել  են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բանկն ունի յուրահատուկ նպատակ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Համահայկական բանկն իրականացնում է բանկերին բնորոշ գործառնությունները, բացի ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցով միջոցներ ներգրավելուց: Ռեզիդենտ հաuկացությունը կիրառվում է ըuտ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքում uահմանված նշանակության:

Գործող օրենսդրության համաձայն բանկի գործադիր տնօրենը չի կարող այդ պաշտոնը համատեղել բանկի խորհրդի անդամի կամ խորհրդի նախագահի պաշտոնի հետ:

Խնդիրը կայանում է նրանում, որ Համահայկական բանկն ունի յուրահատուկ նպատակ, որով եւ տարբերվում է առեւտրային բանկերից: Ուստի եւ նշված օրենքով տվյալ բանկը պետք է ունենա հատուկ գործառնություններ, կորպորատիվ կառավարման առանձնահատկություններ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը սահմանվել է, որ անհրաժեշտ է նշված բանկի գործառույթները տարբերակել առեւտրային բանկերի գործառույթներից, ինչի մասին նշված է Համահայկական բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի կարգավորման նպատակը նշված բանկի հատուկ գործառնությունների կարգավորումն է:

Ուստի եւ սահմանվել է, որ

1. Համահայկական բանկը.

ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի  100 միլիոն ՀՀ դրամից,

բ. չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),

գ. տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք  է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական  քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից.

3. Գործադիր տնօրենի պաշտոնի անվանումը փոխարինվում է «գլխավոր գործադիր տնօրեն»ի.

4. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:

Նշված դրույթի նախատեսումը նույնպես պայմանավորված է այդ բանկի գործունեության առանձնահատկություններով: Հաշվի առնելով, որ տվյալ բանկը չի հանդիսանում սովորական առեւտրային բանկ, ունի յուրահատուկ նպատակներ եւ իրականացնում է առանձնահատուկ գործառնություններ, ինչպես նաեւ նկատի ունենալով միջազգային փորձը  (մասնավորապես միջազգային փորձը վկայում է, որ հնարավոր է օրենսդրական կարգավորման պրակտիկա բանկի գործադիր տնօրենի եւ խորհրդի անդամների պաշտոնները համատեղելու հնարավորության վերաբերյալ (օրինակ` Ռուսաստանի Դաշնություն, Բուլղարիա եւ այլն))` այդ բանկի համար սահմանվել է գործադիր տնօրենի եւ խորհրդի անդամի պաշտոնների համատեղության հնարավորություն:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ նախագահի աշխատակազմ.

ՀՀ ֆինանսների նախարարություն

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման դեպքում

1.Համահայկական բանկը.

ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի  100 միլիոն ՀՀ դրամից,

բ. չի վարի հաշիվներ եւ չի տրամադրի կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),

գ. կտրամադրի Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները  կարձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական  քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության կարժանանան ՀՀ կառավարության կողմից.

3. Գործադիր տնօրենի պաշտոնի անվանումը կկոչվի «գլխավոր գործադիր տնօրեն».

4. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը հնարավոր կլինի համատեղել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ: