Հոդված 1. «Համահայկական բանկի մաuին« Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30 oրենքի (այuուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«3. Համահայկական բանկը.
ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն ՀՀ դրամից,
բ. չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),
գ. տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ:«:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից:«:
ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 9-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 3-րդ կետում «գործադիր« բառից առաջ լրացնել «գլխավոր« բառը,
2) 10-րդ մասից հետո լրացնել 11-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`
«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:«:
ՀՈԴՎԱԾ 4.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից: