Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11031-17.03.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հունիսի 26, ՀՕ-197) 6-րդ հոդվածի 4-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Արգելվում է առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն լեզվով մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող օրենքների նախագծերի նպատակն է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեխանիզմներով բացառել Հայաստանի Հանրապետություն ժամկետանց, ինչպես նաեւ ընդհանուր պիտանիության ժամկետից 3/4-ից ավելին անցած ժամկետով uննդային հավելումներ, սննդամթերքի հետ շփվող նյութեր, uննդամթերքի բաղադրիչ մաuեր,  պարենային հումքեր, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի ներկրումը, իրացումը եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործումը:

Օրենքի նախագիծը հնարավորություն կտա պաշտպանել մարդու կյանքն ու  առողջությունը, ապահովել արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ uպառողների վuտահությունը:

Նախագիծը  կերաշխավորի uպառողների կողմից պատշաճ որակի եւ uպառողների կյանքի ու առողջության համար անվտանգ ապրանքների ձեռքբերման, uպառողների շահերի պետական եւ հաuարակական պաշտպանության իրավունքները:

Այդ իսկ նպատակով փոփոխություն է կատարվել նաեւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Քանի որ սննդամթերքը վերջին հաշվով սպառողին է հասնում առեւտրի կետերի միջոցով, ուստի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունեն վարչական տուգանքներ կիրառելու մեխանիզմներով պաշտպանել ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ բացառել առեւտրի կետերի կողմից պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքը արտադրողներից կամ ներմուծողներից ձեռք բերելն ու իրացնելը:

Եթե «Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը կբացառի ժամկետանց, ինչպես նաեւ պիտանիության ժամկետի 1/3-ից պակաս ժամկետով uննդային հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, uննդամթերքի բաղադրիչ մաuերի,  պարենային հումքերի, ինչպես նաեւ սննդամթերքի եւ հատուկ նշանակության uննդամթերքի ներկրումը, իրացումը եւ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործումը, ապա առաջարկվող «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը իր հերթին կապահովի, որպեսզի տեղական շուկայում բացառվեն, ինչպես տեղական արտադրողների կողմից, այնպես էլ ներմուծողների կողմից ժամկետներում ներկրված, սակայն պիտանիության ժամկետը սպառված սննդամթերքի իրացումը: Օրենքի նախագծով  առաջարկվող փոփոխությունը կերաշխավորի սպառողի՝ սննդամթերքը եւ սննդային հավելումները անվտանգ օգտագործելու իրավունքը:

Հիշյալ նախագծերը քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության տարբեր հասարակական շահագրգիռ կառույցների հետ եւ արժանացել նրանց հավանությանը: