Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-11033-17.03.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության` 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 207.1 հոդվածով.

«Հոդված 207.1. Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ իրացնելը

1. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, պիտանիության ժամկետի նշումը աղավաղված, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված եւ նոր ժամկետի նշումով, հայերեն լեզվով մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս,

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: