ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 138-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`
«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,
7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
8) կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատություններում` տուժողի կախվածությունն օգտագործելով
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`
1) 1-ին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1.Սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով`»
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ կետերով`
«6) կատարվել է հղի կնոջ նկատմամբ,
7) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
8) կատարվել է ուղղիչ հիմնարկում, կալանավորվածներին կամ ձերբակալվածներին պահելու վայրերում, զորամասում, բուժհաստատություններում? տուժողի կախվածությունն օգտագործելով
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 140. Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը
1. Անձին սեքսուալ բնույթի` այդ թվում համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) անչափահասի նկատմամբ,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար,
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 141. Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ` սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) կրերկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ,
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով? առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 142. Անառակաբարո գործողությունները
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը` սույն օրենսգրքի 138-141-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ կամ միեւնույն անձի նկատմամբ` պարբերաբար
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են`
1) երեխայի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից կամ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության եւ /կամ/ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»
ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր` 7-րդ մասով`
«7. Սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետը սկսվում է կիրառվել այդ հանցագործությունների անչափահաս տուժողի /տուժողների/ տասնութամյակը լրանալու պահից:»:
ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: