Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքային կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական ծառայողն ունի oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:»:
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով.
2) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական ծառայողն ունի oրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:»:
Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով:
Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է, որն ի պաշտոնե Ազգային ժողովի գլխավոր քարտուղարն է:»:
Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի «այդ պաշտոնները զբաղեցնող» բառերը հանել:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: