Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-109210-23.02.2011,18.03.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6-րդ կետում «պետական եւ զանգվածային միջոցառումների» բառերը փոխարինել «հավաքների եւ հանրային միջոցառումների» բառով.

2) 7-րդ կետում «օրենքով չարգելված այլ զանգվածային» բառերը փոխարինել «այլ հանրային» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի չորրորդ մասում «հրապարակային միջոցառումները» բառերը փոխարինել «հավաքները եւ հանրային միջոցառումները» բառերով, իսկ «եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը,» բառերը հանել:

Հոդված  3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տաuներորդ oրը։
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի չորրորդ մասում սահմանված է, որ արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հրապարակային միջոցառումները դադարեցնելու ժամանակ: Մինչդեռ ներկայացված նախագծերի փաթեթով «հրապարակային միջոցառումներ» հասկացության փոխարեն սահմանվել են  «հավաքներ» եւ «հանրային միջոցառումներ» հասկացությունները:

Բացի այդ, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նույն հոդվածում նախատեսվում է, որ «հատուկ միջոցների գործադրումն արգելվում է հրապարակային միջոցառումները դադարեցնելու ժամանակ, եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը», մինչդեռ հատուկ միջոցների գործադրման հետ կապված հարաբերությունները հստակ կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Առաջարկվող լուծումները.

Առաջարկվում է «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի չորրորդ մասում «հրապարակային միջոցառումները» բառերը փոխարինել «հավաքները եւ հանրային միջոցառումները» բառերով, իսկ «եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը» բառերը հանել:

Ակնկալվող արդյունքը.

Համապատասխանեցնել «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի դրույթները «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթներին: