Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 6-րդ կետի «պետական եւ զանգվածային միջոցառումների» բառերը փոխարինել «հավաքների եւ հանրային միջոցառումների» բառերով.
2) 7-րդ կետի «օրենքով չարգելված այլ զանգվածային» բառերը փոխարինել «այլ հանրային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասում «հրապարակային միջոցառումները» բառերը փոխարինել «հավաքները եւ հանրային միջոցառումները» բառերով, իսկ «եթե դրանք չեն խախտում տրանսպորտի, կապի եւ կազմակերպությունների աշխատանքը,» բառերը հանել:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։