Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10921-23.02.2011,18.03.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգքի (այսուհետեւ` օրենսգիրք) 180.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 180.1. Հավաքներ անցկացնելու օրենքով սահմանված կարգը խախտելը

1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության նuտավայրերի, դատարանների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

4. Հավաքը «Հայաuտանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի uտորգետնյա պահեuտարանների կամ դրանց uպաuարկման կառույցների կամ «Oրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումերով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ  հարյուրապատիկի չափով.

6. Համայնքի ղեկավարի` հավաքը արգելելու մասին որոշումը չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

8. Շտապ հավաքն անցկացնելու մասին որոշում ընդունելուց հետո անհապաղ այդ մասին համայնքի ղեկավարին եւ ոստիկանությանը չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

9. Ինքնաբուխ եւ շտապ հավաքների անցակացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի, քան 1 ժամով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչեւ 8.00-ը) բնակելի շինություններին հարող տարածքներում անձանց հանգիստը խանգարող աղմուկով եւ/կամ լուսային ազդանշաններով հավաքներ անցկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

11. Հավաքի մասնակիցների կողմից օրենքով սահմանված իրենց պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

13. Ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

14. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության եւ  դատախազության մարմիններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում,  դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  եւ փրկարարական ծառայությունում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 123.1-րդ հոդվածի 3-րդ մասում «հրապարակային զանգվածային միջոցառումների» բառերը փոխարինել «հավաքների կամ հանրային միջոցառումների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի 1-ին մասում «զանգվածային այլ միջոցառումների» բառերը փոխարինել «հանրային միջոցառումների» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «169.16-րդ» թվերից հետո լրացնել «180.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), 5-րդ եւ 6-րդ մասերով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-րդ մասում «200» թվից առաջ լրացնել «180.1-րդ հոդվածի 3-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերով)» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետում «ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի» բառերը փոխարինել «հավաքների» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: