Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 34-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հասարակական-քաղաքական, կրոնական եւ այլ զանգվածային» բառերը փոխարինել «հավաքների եւ հանրային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:»:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը։