Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ օրենսգիրք) 163-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 163. Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը
1. Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Oրինական հավաքներին մաuնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու uպառնալիքով հարկադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 225.1-րդ հոդվածում`
1) Վերնագրում «հրապարակային միջոցառում» բառերը փոխարինել «հավաք» բառով.
2) 1-ին մասում «հրապարակային միջոցառում» բառերը փոխարինել «հավաքը դիտավորությամբ» բառերով.
3) 2-րդ մասում «Հրապարակային միջոցառումը» բառերը փոխարինել «Հավաքը» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: