Հոդված 1.
1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-411-Ն, այսուհետ` օրենք)9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու» բառերը:
2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի «արտահերթ» բառից հետո «առաջին անգամ երեխայի բացահայտման կամ երեխայի ծննդի գրանցման կամ նրա վերջին բնակության վայրի (եթե նրա ծննդյան վայրը դուրս է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքից) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: