Հոդված 1. «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-411) 9-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) 1-ին մասի 2-րդ պարբերությունից հանել «միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Բնակելի տարածություն չունեցող առանց ծնողական ծնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: