Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1107-23.03.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն) (այսուհետ` Օրենսգիրք) 72-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «,սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պայմանների առկայության դեպքում,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«5. Uույն oրենuգրքի 188-րդ, 189-րդ, 193-րդ, 194-րդ, 205-րդ  եւ  206-րդ հոդվածներով նախատեuված արարքներն կատարած անձն ազատվում է քրեական պատաuխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնաuը  եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՀ քրեական օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին»»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

1.  Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավախախտման եւ դրա համար կիրառվող    պատասխանատվության միջոցների հավասարակշռման հարաբերությունների վերականգնման հանգամանքով: Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատում` հանցագործությամբ պետութայնը պատճառված վնասի հատուցման  բոլոր դեպքերում: Նկատի ունենալով, որ  առաջարկվող նախագծով որդեգրվել է պարտավորությունների մարման դեպքում  քրեական պատասխանատվությունից ազատելու սկզբունքը`  նախատեսվել է նշված դրույթը կիրառել նաեւ ապօրինի ձեռնարկատիրության հանցակազմերի դեպքում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Նախագծով փոփոխություն առաջարկվող օրենսգրքի դրույթներում նախկին փոփոխությունը կատարվել է 2009 թվականին, երբ  տնտեսական հարաբերությունների կարգավորումը պահանջել են տարբերակված մոտեցումներ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցման դեպքերում, սակայն այժմ զգալի ծավալ են կազմում այն տնտեսվարողների քանակը, որոնց հարկային մարմնի կողմից առաջադրվել են 2 միլիոն դրամ եւ ավելի հարկային պարտավորություններ 2-րդ եւ ավելի անգամներ, սակայն վերջիններս պատրաստակամ վճարում են նաեւ այդ պարտավորությունները: Փոփոխման ներկայացված դրույթի գործողությունը ոչ բարենպաստ միջավայր է ստեղծում խոշոր բիզնեսի գործունեության համար, որոնց առաջադրվող հարկային պարտավորությունների գումարները գերազանցում են 15 միլիոն դրամը` տվյալ պարագայում կամավոր վճարման դեպքում նույնիսկ համապատասխան պաշտոնատար անձը չի ազատվում քրեական պատասխանատվությունից:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագիծը ենթադրում է իրավախախտման եւ դրա համար կիրառվող    պատասխանատվության միջոցների հավասարակշռման հարաբերությունների վերականգնում: Նախագծով որդեգրվում է տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվությունից ազատում` հանցագործությամբ պետութայնը պատճառված վնասի հատուցման  բոլոր դեպքերում:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

Առաջարկվող նախագիծը նպատակ ունի փոփոխել տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար պատասխանատվության ենթարկելու դրույթները` դրանով իսկ ապահովելով իրավախախտման եւ դրա համար կիրառվող    պատասխանատվության միջոցների հավասարակշռման հարաբերությունների վերականգնումը:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծի մշակմանը  աշխատանքային խմբեր ներգրավված չեն եղել:

Նախագիծը քննարկվել եւ համաձայնեցվել է ՀՀ ֆինանսների  եւ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ, միաժամանակ վերջինս իրավական փորձաքննություն ստանալու նպատակով ներկայացվել է նաեւ ՀՀ արդարադատության  նախարարություն:

6.  Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունը նախատեսում է տնտեսական հանցագործությունների որոշ տեսակների համար քրեական պատասխանատվությունից ազատում` հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի հատուցման  բոլոր դեպքերում, ինչը կապահովի  իրավախախտման եւ դրա համար կիրառվող    պատասխանատվության միջոցների հավասարակշռման հարաբերությունների վերականգնում: