Հոդված 1. «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելն արգելվում է:
Սույն օրենքի իմաստով շահույթ է համարվում անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը:
Հոդված 2. Օրենքի 2.1 հոդվածի 2-րդ մասում, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 9-րդ հոդվածներում, 10-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Միջազգային պայմանագրերի գործողությունը
Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1 հոդվածով.
«Հոդված 15.1. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում
Սույն օրենքի պահանջները խախտելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: