Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11121-04.04.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության (1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185) օրենքի (այսուհետ` օրենք)  7-րդ հոդվածում`

1. ժ. կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ/կամ  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժբ» կետով.

«ժբ) համայնքի տարածքում առեւտրի օբյեկտներում, բացառությամբ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ առեւտրի կետերի, տեխնիկական հեղուկների  վաճառքի թույլտվության համար»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի`

1. 5-րդ մասում`

1) բ. կետում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի  մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի,  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի  եւ/կամ  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների» բառերով:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «գ»,«դ» եւ  «ե» կետերով.

ա. «գ) համայնքի տարածքում առեւտրի օբյեկտներում, բացառությամբ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերի, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30 000 -60 000 դրամ:»:

բ. «դ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում հեղուկ վառլեքի,  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ/կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000-100000 դրամ:»:

գ. «ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում առեւտրի օբյեկտներում, բացառությամբ հեղուկ վառլեքի,  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի  մանրածախ առեւտրի կետերի, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000-20000 դրամ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից»: