Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում ««այսուհետ` հիմնարկ»» բառերից հետո լրացնել ««եւ համայնքային կառավարչական հիմնարկների»» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր նախադասությամբ.
«Համայնքային կառավարչական հիմնարկների մասով սույն օրենքի դրույթները գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության եւ այլ օրենքներին:»
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «դատախազությանը,» բառից հետո լրացնել «տեղական ինքնակառավարման մարմիններին,» բառերը,
2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համայնքային կառավարչական հիմնարկի անվանումը ներառում է մարզի, համայնքի անվանումը, ինչպես նաեւ. «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը:»
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը,
2) 2-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «կամ տեղական», իսկ «տուրք» բառից հետո «կամ տեղական վճար» բառերը.
3) 3-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքի» բառերը.
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունը» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)» բառերը.
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում.
1) «Հայաստանի Հանրապետությունն է» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքը)»
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«քաղաքապետարանի կամ գյուղապետարանի աշխատակազմի հիմնարկինը` համայնքի ավագանին:»
Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի.
1) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության անունից» բառերից հետո լրացնել «(համայնքային կառավարչական հիմնարկի դեպքում` համայնքի անունից)» բառերը,
2) 6-րդ մասում «պետական» բառից հետո լրացնել «(համայնքային)» բառը.
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համայնքային կառավարչական հիմնարկի ղեկավարումն իրականացվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:».
Հոդված 9. Օրենքի 11-րդ հոդվածի.
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե.1» կետով.
«ե.1) քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարին նշանակում է համայնքի ղեկավարը.»
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետի դրույթը չի տարածվում համայնքային կառավարչական հիմնարկի վրա:»
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«3. Քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:»
Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «ղեկավարի վրա» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի քարտուղարի վրա» բառերը.
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Համայնքային կառավարչական հիմնարկի գործունեությունը կարող է դադարեցվել, եթե օրենքով սահմանված կարգով տվյալ համայնքը վերակազմակերպվում է որպես այլ վարչատարածքային միավորի: Գործունեությունը դադարեցրած համայնքային կառավարչական հիմնարկի քաղաքացիաիրավական իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են վերակազմակերպված համայնքին:».
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: