Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11122-04.04.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337) օրենքի 40-րդ հոդվածում`

1. 7-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.

«8) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ/կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն»:

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «9-րդ» մաս.

«9) տալիս է համայնքի տարածքում առեւտրի օբյեկտներում, բացառությամբ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերի, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից»: