Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 158-րդ հոդվածի`
1.20-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`
Առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:
2. 23-րդ մասում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 169.16-րդ հոդվածում`
1. 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ/կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`»:
2. 4-րդ մասից հետո լրացնել նոր մաս հետեւյալ բովանդակությամբ`
«Առանց թույլտվության համայնքի տարածքումԴ բացառությամբ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերիԴ տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը`
Առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ 21-րդ մասերի» բառերը փոխարինել «,21-րդ, 26-րդ եւ 27-րդ մասերի» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Հոդվածի վերնագրում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերով:
2. 1-ին մասում`
1)«Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը» բառերով:
2)«քսաներեքերորդ» բառը հանել:
3.Նույն հոդվածում ավելացնել նոր 3-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապատասխան մարմինները քննում են սույն օրենսգրքի 158-րդ հոդվածի 26-րդ եւ 27-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»
Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված գործերով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի (ունեն) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը (անձիք):»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից»: