Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասում երկրորդ «եւ» բառը փոխարինել ստորակետով, եւ նույն մասը «օրենքով» բառից հետո լրացնել «եւ այլ օրենքներով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«Համայնքի անունից համայնքի ավագանին իրականացնում է համայնքային կառավարչական հիմնարկի հիմնադրի գործառույթներ:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի իմաստով աշխատակազմ է համարվում քաղաքային համայնքում` քաղաքապետարանի, իսկ գյուղական համայնքում` գյուղապետարանի աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):»:
Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`
1) հանել 17-րդ կետը.
2) 26-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի եւ բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ:»:
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագրից հանել «նրա» բառը:
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերի «իր աշխատակազմի» բառերը փոխարինել «աշխատակազմի» բառով.
2) 2-րդ մասը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունները,» բառով, իսկ երկրորդ «նաեւ» բառից հետո` «աշխատակիցների քանակը,» բառերով.
3) 5-րդ մասի «ղեկավարի հաստատմանն» բառերը փոխարինել «ղեկավարին» բառով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից ենթակա է հաշվառման:».
2) 6-րդ մասի երկրորդ պարբերության «ղեկավարը» բառը փոխարինել «ավագանին» բառով:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.».
2) 4-րդ կետը «հիմնարկների» բառից հետո լրացնել «կանոնադրությունների,» բառով:
Հոդված 10. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասից հանել «իր» բառը:
Հոդված 11. Օրենքի 75-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «Երեւանում` թաղային,» բառերը.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնավարման ընթացքում չեն կարող կատարվել աշխատակազմի կառուցվածքային եւ (կամ) հաստիքացուցակի փոփոխություններ:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: