Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ա) համայնքային ծառայություն` քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներից անկախ մաuնագիտական գործունեություն, որը կատարվում է քաղաքապետարանների եւ գյուղապետարանների աշխատակազմերում (այսուհետ` աշխատակազմ) Հայաuտանի Հանրապետության oրենքներով այդ մարմիններին վերապահված խնդիրների եւ գործառույթների իրականացման նպատակով.»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «համայնքի ղեկավարի աշխատակազմ» բառերը փոխարինել «աշխատակազմ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: