Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-11133-04.04.2011-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «նրա տեղակալների,» բառերից հետո լրացնել «խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի,» բառերը։

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին  մասի.

1) 14-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում Երեւանի մասնակցության եւ այդ մասնակցության դադարեցման մասին:»

2) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ:»

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասում.

1) «կառուցվածքային» բառից հետո լրացնել «(վարչություն, քարտուղարություն, բաժին)», «առանձնացված» բառից հետո` «(վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, բաժին, ծառայություն եւ այլն)» բառերը.

2) հանել երկրորդ նախադասությունը:

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) առաջարկություններ՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաեւ այլ կազմակերպություններում Երեւանի մասնակցության դադարեցման մասին.»։

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «քաղաքապետարանի աշխատակազմի եւ» բառերից հետո լրացնել «հիմնարկի կարգավիճակ ունեցող» բառերը, իսկ «ենթակայության» բառից հետո լրացնել «այլ» բառը։

Հոդված 7. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) քաղաքապետին է ներկայացնում իր աշխատակազմի կանոնադրությունը.»

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: