Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27 թիվ ՀՕ-193 օրենքի /այսուհետ` օրենք/ 2-րդ հոդվածը լրացնել նոր պարբերությամբ`
«Դասիչ` նիշավորում ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային թվային համակարգի»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում`
ա) «բ» ենթակետից հետո լրացնել «բ1» նոր ենթակետ հետեւյալ բովանդակությամբ`
«Կաթի եւ կաթնամթերքի դեպքում` տեղեկատվություն պարենային հումքի (կաթի) մշակման ենթարկված լինելու վերաբերյալ»:
բ) «գ» ենթակետը լրացնել «եւ դասիչները, իսկ դասիչների բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար կլինի նման այլ հավելումներից դրանք տարբերելու համար» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության
Կաթից ստացվող արտադրանքի մեջ, որպես հիմնական պարենային հումք հաճախ օգտագործվում է ոչ թե բնական թարմ հեղուկ կաթ, այլ նրա մշակման ենթարկված տեսակները (չորացրած, խտացրած եւ այլն), որը մակնշման մեջ չի արտացոլվում: Օրենքի նախագծով առաջարկվում է գնորդին մատուցել ամբողջական տեղեկատվություն, որը կարող է նպաստել նաեւ թարմ կաթից պատրաստվող մթերքների սպառման աճին եւ հանրապետությունում ստացվող կաթի պահանջարկի մեծացմանը:
Օրենքի նախագծով առաջարկվում է նաեւ բարձրացնել սպառողների իրազեկվածության մակարդակը սննդային հավելումների վերաբերյալ: