Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-9592-06.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի, 1998 թվական, ՀՕ-248) 183-րդ հոդվածի 1-ին մասից «177-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով» բառերը փոխարինել «177-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2.   Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Օրենսդրական փաթեթով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել  ՀՀ  քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 4-րդ մասը: Դրանով իսկ ապաքրեականացվել է տուժողի հագուuտից, պայուuակից կամ ձեռքի այլ պահոցից կատարված մանր չափերով գողությունը: Վերոհիշյալ արարքն առաջարկվել է դիտել որպես վարչական զանցանք եւ դրա համար նախատեսել վարչական պատասխանատվություն:

Այս փոփոխության հետ զուգահեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է 177-րդ հոդվածի 4-րդ մասի վրա կատարված հղումը, քանզի վերոհիշյալ մասը «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով ուժը կորցրած է ճանաչվել: