Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004թ. նոյեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-134-Ն)
1. 51 -րդ հոդվածի 1-ին մասից հանել «միայն» բառը, իսկ «ձեռնարկատերերը» բառից հետո ավելացնել «, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք» բառերը:
2. 2-րդ մասից հանել «միայն» բառը, իսկ «ըմպելիքների» բառից հետո ավելացնել «ինչպես նաեւ բույսերի, բուսական արտադրանքի, ոչ պարենային ապրանքների» բառերը:
3. Ավելացնել նոր` 21 -րդ եւ 22 -րդ մասեր` հետեւյալ բովանդակությամբ.
21 . «Համայնքների ղեկավարները պարտավոր են բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք՝ բացօթյա առեւտուրը պատշաճ կազմակերպելու համար»:
22 . «Բացօթյա առեւտուր իրականացնողները կարող են սույն օրենքով թույլատրված ապրանքների վաճառքն իրականացնել ինչպես շարժական սայլակներով, այնպես էլ ոչ շարժական:
Անձի մոտ գտնվող շարժական սայլակում ոչ պարենային ապրանքների ընդհանուր քաշը պետք է լինի յոթ կիլոգրամից ոչ ավելի:
Բացօթյա առեւտուր իրականացնողները վճարում են տեղական տուրքեր՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ժամանակավորապես լուծել բացօթյա առեւտրով զբաղվող քաղաքացիների աշխատանքի խնդիրը:
Հայտնի է, որ ներկայումս աշխատելու հնարավորությունից եւ նվազագույն նյութական ապահովվածությունից զրկվել է շուրջ երեք հազար ընտանիք:
Բարձրագույն իրավական ակտով՝ Սահմանադրությամբ սոցիալական հռչակված պետության քաղաքականության առաջնահերթ խնդիրը պետք է լինի բնակչության սոցիալական վիճակի բարելավումը: Այնինչ բացօթյա առեւտրի ոլորտում վերջին զարգացումները վկայում են հակառակի մասին:
Ներկայացված նախագիծն ուղղված է բնակչության ամենախոցելի խավերից մեկի պաշտպանությանը, որն օրենքի կիրառման արդյունքում հայտնվել է անելանելի վիճակում: