Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1119-12.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`

1) հարկվող oբյեկտ համարվող շինությունների մաuով` շինության գտնվելու վայրի համապատաuխան հաշվառող մարմին,

2) հարկվող oբյեկտ համարվող փոխադրամիջոցների մաuով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «եռամսյակ» բառը փոխարինել «կիսամյակ» բառով, իսկ «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը փոխարինել «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության  եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա: 2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն է հանդիսանում այդ եռամսյակին հաջորդող երկորդ ամսվա 1-ը (ներառյալ):  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ  փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշման հավելվածով հաստատված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի 1.1 կետի կատարմամբ:

2. Ընթացիկ վիճակը եւ առկա խնդիրները. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով կազմակերպությունները գույքահարկի հաշվարկները ներկայացնում եւ վճարումները կատարում են յուրաքանչյուր եռամսյակի համար: «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կազմակերպությունները հողի հարկի մասով ներկայացնում են տարեկան հաշվարկներ եւ հաշվարկված հողի հարկի տարեկան գումարները համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր եռամսյակ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կազմակերպությունների գույքահարկի հաշվարկների ներկայացման եւ վճարումների կատարման պարբերականությունները եռամսյակայինից դարձնել կիսամյակային: «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է կազմակերպությունների կողմից hողի հարկի վճարումների կատարման պարբերականությունը եռամսյակայինից դարձնել կիսամյակային:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը . Ներկայացված նախագծերի նպատակն է կրճատել կազմակերպությունների հողի հարկի եւ գույքահարկի վճարումների, ինչպես նաեւ գույքահարկի հաշվետվությունների ներակայացման պարբերականությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի հետ:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կազմակերպությունների կողմից վճարվող գույքահարկի եւ հողի հարկի վճարումների, ինչպես նաեւ գույքահարկի հաշվետվությունների քանակի նվազեցում: