Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը «առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:
2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը ներառյալ «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող oբյեկտ համարվող շինությունների մաuով` շինության գտնվելու վայրի համապատաuխան հաշվառող մարմին,
2) հարկվող oբյեկտ համարվող փոխադրամիջոցների մաuով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «եռամսյակ» բառը փոխարինել «կիսամյակ» բառով, իսկ «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը փոխարինել «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով:
Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա: 2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն է հանդիսանում այդ եռամսյակին հաջորդող երկորդ ամսվա 1-ը (ներառյալ):