Armenian ARMSCII Armenian
Կ-1119-12.04.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքահարկի  մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն «առաջանում է» բառերից հետո լրացնել «(նախկին սեփականատիրոջ համար դադարում է)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 9. Կազմակերպությունների գույքահարկի հաշվարկման կարգը

1. Կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը:

2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամuվա 20-ը (ներառյալ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված եղանակներով ներկայացնում են`

1) հարկվող oբյեկտ համարվող շինությունների մաuով` շինության գտնվելու վայրի համապատաuխան հաշվառող մարմին.

2) հարկվող oբյեկտ համարվող փոխադրամիջոցների մաuով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «եռամսյակ» բառը փոխարինել «կիսամյակ» բառով, իսկ «եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ը» բառերը` «կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 18. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված իրավասությունների սահմաններում սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության հետ, իսկ սույն օրենքի հավելվածի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը` անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2011 թվականի երկրորդ կիսամյակի եւ դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների վրա: 2011 թվականի երկրորդ եռամսյակի գույքահարկի վճարման ժամկետն այդ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ն է (ներառյալ):