Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-11201-12.04.2011-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ 243-Ն) 44-րդ հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը’ արտահայտությունից հետո ավելացնել «, բացառությամբ զինվորական կենսաթոշակ ստացած կենսաթոշակառուի, ում թաղման նպաստը վճարվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին’ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով’ բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում մինչ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին կատարված փոփոխությունը կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա ընտանիքին վճարվում էր թաղման նպաստ` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով: Վերոնշյալ օրենքի փոփոխության համաձայն` Կառավարությունն է սահմանում կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող նպաստի չափը, որը 21.10.2010 թվականի Կառավարության թիվ 1392-Ն որոշմամբ սահմանվել է 200 000 դրամ:

2010 թվականի դեկտեմբերի 22-ին նշված օրենքում կատարված փոփոխություններով (ՀՕ 248-Ն) ուժը կորցրած ճանաչվեցին զինծառայողների թաղման նպաստների վերաբերյալ հատուկ նորմերը եւ ամրագրվեցին նույն օրն ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ 243-Ն) 44-րդ հոդվածում: Վկայակոչված նորմերից բացի` նշված հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից»: Օրենքը հստակորեն ամրագրում է թաղման նպաստի չափի նվազեցման արգելքի սկզբունքը, որը գուցե նախկին օրենքում ամրագրված չէր, սակայն ակնհայտ եւ ենթադրելի էր: Հակառակ օրենքի պահանջի` Կառավարության 21.10.2010թ. թիվ 1392-Ն որոշմամբ մի քանի անգամ նվազեցվել է նախկին օրենքով սահմանված գումարը:

Արդյունքում ստացվում է, որ մեր պետականության կայացման հարցում մեծ ավանդ ունեցող զինծառայողների համար Կառավարությունը ոչ միայն արժանավայել կյանք, այլեւ արժանապատիվ թաղում չի կարողանում ապահովել:

Սույն նախագծերի փաթեթի նպատակն է օրենքով սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա  հուղարկավորությունը կատարած անձին վճարվող թաղման նպաստը` կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով: