Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունվարի 17-ի ՀՕ-3-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում՝
1) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«14) լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարարություն:
2) լրացնել 14.1) մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«վերահսկող մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի վերնագրում, 3.1-րդ, 3.2-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերում, 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերում, 11-րդ հոդվածի «գ» կետում, 13-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «լիազոր մարմին» բառերը փոխարինել «վերահսկող մարմին» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի խախտումների դեպքերում վերահսկող մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները`
ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու մասին հանձնարարական.
բ) տուգանք:
Վերահսկող մարմինը լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքում գրավոր դիմում է լիազոր մարմնին՝ այդ գործընթացը իրականացնելու համար, ներկայացնելով տվյալ վարույթն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
2. Սույն օրենքի խախտումների դեպքերում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները`
ա) լիցենզիայի գործողության կասեցում.
բ) լիցենզիայի գործողության դադարեցում:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: