Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1132-18.04.2011-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հունիսի 9-ի ՀՕ - 63 օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին նախադասության մեջ` «խախտման» բառից հետո, ավելացնել «դիմումի մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է գրավոր դիմումը ստանալուց հետո` մեկ շաբաթվա ընթացքում, գրավոր տեղեկացնել դիմումատուին մերժման մասին` շարադրելով մերժման պատճառները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հունիսի 9-ի ՀՕ - 63 օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ապահովագրական ընկերության կողմից ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց անհիմն խուսափելու դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները, ըստ որոնց, եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, ապա մյուս կողմը իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիր կնքելուն հարկադրելու պահանջով: Օրենքում լրացումներ կատարելը թույլ կտա, որպեսզի պայմանագիր կնքելու պահանջով հանդես եկող կողմը, այն է` ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, կարողանա դատարան կամ  ապահովագրության վերադաս մարմիններին ներկայացնել գրավոր հիմք` ապահովագրական ընկերության կողմից պայմանագիր կնքելուց հրաժարվելու մասին: