Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1133-18.04.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79 օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի  2206 ծածկագրի, ապրանքների անվանումը սունյակում «խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)» բառերից հետո լրացնել  «բացառությամբ պտղային եւ հատապտղային գինենյութի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

Հիմնավորում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու  անհրաժեշտությունը բխում է տարբեր պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված գինենյութը  ակցիզային հարկով չհարկելու անհրաժեշտությունից:

Ներկայումս ակցիզային հարկով չի հարկվում խաղողի գինենյութը: Քանի որ վերջին ժամանակներում գինեգործության մեջ սկսել են կիրառել տարբեր պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված գինենյութ, որը, օրենքի համաձայն, հարկվում է ակցիզային հարկով, հարկման հավասար դաշտ ստեղծելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել այն նույնպես չհարկել  ակցիզային հարկով, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է հարկման հավասար պայմանների ապահովման քաղաքականություն:

Նախագծի կարգավորման նպատակը գործող օրենսդրությամբ նմանատիպ ապրանքների համար հարկման հավասար պայմանների ապահովումն է:

Նախագծի մշակման աշխատանքներին մասնակցել են  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակիցները:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ օրենսդրությամբ հավասար պայմաններ կստեղծվեն խաղողի եւ այլ պտուղներից ու հատապտուղներից պատրաստված գինենյութի հարկման համար: