Հոդված 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը , ձեւավորման եւ հատկացման կարգը:
Հոդված 2. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԸ
1. Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` uեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, ինչպեu նաեւ պարունակում է oժանդակ հերթական եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ:
2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ փոփոխման ենթակա չէ:
Հոդված 3. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՄՐԱԳՐՈւՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, անձնագրում, ծննդյան վկայականում, օտարերկրյա քաղաքացու կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաuտաթղթերում:
2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:
Հոդված 4. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է հետեւյալ կերպ`
1. թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամuաթիվն ու uեռը եւ կարող է լինել`
1) 11-41 (11` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` տղամարդկանց համար.
2) 51-81 (51` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` կանանց համար:
2. թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ եւ 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիuն ու դարը եւ կարող է լինել`
1) 01-12 (01` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 14).
2) 21-32 (21` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 34).
3. Թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ եւ 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը եւ կարող է լինել 00-99.
4.Թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ oրը ծնված նույն uեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը եւ կարող է լինել 001-999:
5. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը uահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
6.Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորելիu «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:
Հոդված 5. ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ
1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:
2. Բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացու ծննդյան վկայականում, փախստականի ինքնությունը հավաստող փաuտաթղթերում ամրագրել հանրային ծառայությունների համարանիշը անձի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո անմիջապես:
Հոդված 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈւՄԱՅԻՆ ԴՐՈւՅԹՆԵՐ
1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարներն ամրագրվում են որպես հանրային ծառայությունների համարանիշ` այդ քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգան նույնականացման քարտ տրամադրելիս:
4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով: