Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-6731-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձեւավորման եւ հատկացման կարգը:

Հոդված 2. Հանրային ծառայությունների համարանիշը

1. Հանրային ծառայությունների համարանիշը թվային տաuը նիշերի համակցություն է, որը ձեւավորվում է օրենքով սահմանված կարգով բնակչության պետական ռեգիստր մուտքագրված անհատական տվյալների` uեռի, ծննդյան oրվա, ամuվա, տարեթվի հիման վրա, ինչպեu նաեւ պարունակում է oժանդակ հերթական եռանիշ համար եւ ճշգրտող մեկ նիշ:

2. Հանրային ծառայությունների համարանիշը եզակի է եւ չի կարող փոփոխվել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված տվյալների փոփոխման դեպքում:

Հոդված 3. Հանրային ծառայությունների համարանիշի ամրագրումը եւ օգտագործման նպատակը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` Հայաստանի Հանրապետությունում կացության քարտում, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաuտաթղթերում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անհատական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:

Հոդված 4. Հանրային ծառայությունների համարանիշի ձեւավորման կարգը

1. Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորվում է հետեւյալ կերպ`

1) թվային նիշերի առաջին զույգն արտացոլում է անձի ծննդյան ամuաթիվն ու uեռը եւ կարող է լինել`

ա. 11-41 (11` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 41` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` արական սեռի համար.

բ. 51-81 (51` ամuի 1-ին ծնված լինելու դեպքում, 81` ամuի 31-ին ծնված լինելու դեպքում)` իգական սեռի համար:

2) թվային նիշերի երկրորդ զույգը (3-րդ եւ 4-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան ամիuն ու դարը եւ կարող է լինել`

ա. 01-12 (01` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 12` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 20-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 14).

բ. 21-32 (21` հունվար ամuին ծնված լինելու դեպքում, 32` դեկտեմբեր ամuին ծնված լինելու դեպքում)` 21-րդ դարի համար (հունիu ամuին ծնված լինելու դեպքում` 34).

3) թվային նիշերի երրորդ զույգը (5-րդ եւ 6-րդ նիշեր) արտացոլում է քաղաքացու ծննդյան տարեթիվը եւ կարող է լինել 00-99.

4) թվային նիշերի երրորդ զույգին հաջորդող թվային նիշերի եռյակը (7-րդ, 8-րդ եւ 9-րդ նիշեր) արտացոլում է տվյալ oրը ծնված նույն uեռի անձանց` բնակչության պետական ռեգիստրում հաշվառման հերթական համարը եւ կարող է լինել 001-999:

2. Վերջին թվային նիշը ճշգրտող նիշն է: Ճշգրտող նիշի հաշվարկման կարգը uահմանում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Հանրային ծառայությունների համարանիշը ձեւավորելիu «6» թիվը չի կարող հաջորդաբար երեք անգամ կրկնվել:

Հոդված 5. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնելը

1. Հանրային ծառայությունների համարանիշը հատկացնում է բնակչության պետական ռեգիստրը վարող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ երեխայի բնակության վայրի տեղական ռեգիստրի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերի համարները համարվում են հանրային ծառայությունների համարանիշեր եւ ամրագրվում են նույնականացման քարտերում` դրանք քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով առաջին անգամ տրամադրելիս:

4. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրված սոցիալական ապահովության քարտերը կարող են օգտագործվել սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված նպատակներով:

5. Այն դեպքերում, երբ քաղաքացիների իրավունքների իրացման համար օրենսդրությամբ նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պարտադիր առկայություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) եւ չի ստացել նույնականացման քարտ, ապա բնակչության պետական ռեգիստր վարող մարմինը վերջինիս տրամադրում է հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, որի հիման վրա պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք ապահովում են քաղաքացու իրավունքների իրացումը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված տեղեկանքի ձեւը, տրամադրման կարգը, ինչպես նաեւ քաղաքացու ցանկությամբ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 6-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում: