Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-6735-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 195.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 195.1. «ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացու, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետությունից դուրu ծնված Հայաuտանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեի վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաuտանի Հանրապետության բնակչի, ինչպես նաեւ 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ uահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեն, ինչպես նաեւ օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով:

3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում եւ կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 196. ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՓՉԱՑՆԵԼԸ

Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 195-րդ, 197-րդ եւ 198.2-րդ   հոդվածները:

Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 198.  ԱՌԱՆՑ ՆՈւՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԻ  ԿԱՄ  ԱՆՁՆԱԳՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ԸՆԴՈՒՆԵԼԸ

1. Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի  չափով:

2. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված տուգանքի նշանակման oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի  չափով:

3. Սույն հոդվածի իմաստով անձնագիր է համարվում մինչեւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 199. ՈՒՐԻՇԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ  ԿԱՄ  ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ  ՔԱՐՏԸ (ԱՆՁՆԱԳԻՐԸ) ԱՊՕՐԻՆԻ ՎԵՐՑՆԵԼԸ  ԿԱՄ ԳՐԱՎ  ԸՆԴՈՒՆԵԼԸ

Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը, ինչպես նաեւ դրանք  գրավ ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`

1. 1-ին մասը «200» թվից առաջ լրացնել «195.1-196, 199» թվերով.

2. 2-րդ մասի 1-ին կետը «200» թվից առաջ լրացնել «199,» թվով.

3. 2-րդ մասը լրացնել նոր 4-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«4) սույն օրենսգրքի 195.1-196 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` անձնագրային եւ վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները):»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի նոյեմբերի 1-ից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)`  կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը, առկա  խնդիրները, առկա խնդիրների առաջարկվող լուծումները .

ՀՀ Նախագահի 2008 թվականի մարտի 15-ի ՆԿ-53-Ա կարգադրությամբ հաստատաված  «ՀՀ միգրացիայի համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական կողմնորոշիչներ պարունակող էլեկտրոնային անձնագրերի եւ նույնացման քարտերի համակարգ ներդնելու մասին» հայեցակարգով /այսուհետ` հայեցակարգ/ ամրագրված դրույթներն ապահովելու նպատակով մշակվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին», «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

Նշված օրենքների նախագծերի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում:

Առաջարկվում է առկա  խնդրի լուծման հետեւյալ տարբերակը`

Խնդրի կարգավորման նպատակով նախատեսվում է ընդունել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Կարգավորման առարկան

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 195-րդ հոդվածով  պատասխանատվություն է նախատեսվում առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու համար:

ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 195.1-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով`

- պատասխանատվություն է նախատեսվում անձանց կողմից իրենց կացարանի հասցեն ռեգիստրին օրենքով սահմանված կարգով չհայտնելու համար,

- ռեգիստրին անհատական տվյալներ տրամադրելու պարտականություն ունեցող պետական մարմինների պաշտոնատար անձանց համար նախատեսել վարչական պատասխանատվություն`տվյալները սահմանված ժամկետում չտրամադրելու, ոչ լրիվ ծավալով տրամադրելու, թերի տրամադրելու համար:

II. Նխագածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով նոր խմբագրությամբ են շարադրվում 196-րդ եւ 198-րդ հոդվածները

III. Նխագածի 3-րդ հոդվածով  նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 195, 197-րդ, 198.2-րդ հոդվածները

Նշված հոդվածներն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք Խորհրդային իրավական համակարգից մնացած ժառանգություն են եւ որեւէ դաստիարակչական կամ կանխարգելիչ ֆունկցիա չեն ապահովում:

Նախատեսվում է հանրային ծառայությունների համարանիշը ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու ինքնությունը հավաստող հիմանական փաստաթղթում` նույնականացման քարտում եւ ծառայելու է որպես անհատական տվյալների իդենտիֆիկատոր: Նույնականացման քարտերի (ինքնությունը հավաստող հիմանական փաստաթուղթ) ներդրմամբ սոցիալական քարտերն աստիճանաբար դուրս կգան քաղաքացիական շրջանառությունից:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի կիրառման դեպքում կապահովվի պետական պաշտպանվածությունը իրավախախտումներից եւ նորմատիվությունը համապատասխան իրավահարաբերությունները կարգավորելիս: