Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 195.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 195.1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը
1. Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացու կողմից այդ մասին օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաuտանի Հանրապետության բնակչի, ինչպես նաեւ 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ uահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեն, ինչպես նաեւ օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն օրենքով սահմանված ժամկետում չհայտնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում եւ կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 196. Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը
Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 195-րդ, 197-րդ եւ 198.2-րդ հոդվածները ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 4. Օրենսգրքի 198-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 198. Առանց նույնականացման քարտի կամ անձնագրի աշխատանքի ընդունելը
1. Գործատուի կողմից առանց նույնականացման քարտի կամ անձնագրի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն աշխատանքի ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված տուգանքի նշանակման oրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի իմաստով անձնագիր է համարվում մինչեւ «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրված վավերական անձնագիրը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 199. Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը կամ գրավ ընդունելը
Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտը (անձնագիրը) ապօրինի վերցնելը, ինչպես նաեւ դրանք գրավ ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «200» թվից առաջ լրացնել «195.1-196, 199,» թվերով.
2) 2-րդ մասի 1-ին կետի «200 հոդվածով» բառերը փոխարինել «199, 200 հոդվածներով» բառերով.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենսգրքի 195.1-196 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` անձնագրային եւ վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները):»:
Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: