Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 1-ին կետում «uոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 10-րդ կետով.
«10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:»:
Հոդված 2 . Ուժը կորցրած ճանաչել օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը:
Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: