Armenian ARMSCII Armenian
Կ-6736-22.07.2009,18.04.2011-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «uոցիալական ապահովության քարտի համարը (առկայության դեպքում)» բառերը փոխարինել «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) կենսաչափական տվյալները, եթե դրանց մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:»:

Հոդված  2. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված  3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունիսի 1-ից: