Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «հատուկ քննչական ծառայության ծառայողներին, քննչական կոմիտեի ծառայողներին,» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Դասային աստիճանի համար հավելավճարը տրվում է հատուկ քննչական ծառայության ծառայողներին եւ քննչական կոմիտեի ծառայողներին: Տվյալ մարմնում ամենացածր դասային աստիճանի համար հավելավճարը սահմանվում է պաշտոնային դրույքաչափի 3 տոկոսի չափով, իսկ դրան հաջորդող յուրաքանչյուր հերթական ավելի բարձր դասային աստիճանի համար հավելավճարի չափը աճում է մեկ տոկոսով:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասում «կոչման» բառը փոխարինել «դասային աստիճանի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: