Armenian ARMSCII Armenian
Կ-1134-22.04.2011-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ապահովված պահանջների բավարարման առանձնահատկությունները, ինչպես նաեւ ապահովված պահանջների բավարարման համար պարտապանի գույքի տիրապետման, օգտագործման կամ տնօրինման առանձնահատկությունները կարգավորվում են սույն օրենքի 39-րդ եւ 43-րդ հոդվածներով:»:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «օրենքի 22-րդ հոդվածով» բառերը փոխարինել «հոդվածի 2.1-ին մասով» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում դատարանը որպես սնանկության ժամանակավոր կառավարիչ նշանակում է`

ա) հարկադիր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ ներկայացրած թեկնածուին, իսկ եթե թեկնածուն ներկայացված չէ, կամ բացակայում են այդ թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները հիմնավորող փաստաթղթերի պատճենները եւ սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար թեկնածուի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրական պոլիսը, ապա կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացրած թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

բ) կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված թեկնածուին: Ընդ որում, դատարանը ժամանակավոր կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիրը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն է ներկայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածում`

1)  2-րդ մասի «դ» կետից հանել «(այդ թվում` ապահովված)» բառերը.

2)  3-րդ մասի «բ» կետի վերջակետը փոխարինել միջակետով.

3)  3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» եւ «դ» կետերով.

«գ) գրավով ապահովված պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու կամ նրանց` գրավով ապահովված պահանջների բավարարման համար ցանկացած գործարքի կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա, եթե ապահովված պարտատերը մորատորիում չտարածելու մասին ծանուցել է դատարանին.

դ) ի ապահովումն սնանկության գործընթացում գտնվող պարտապանի պարտավորությունների կատարման` երաշխիք կամ երաշխավորություն տված անձանց կողմից այդ երաշխիքի կամ երաշխավորության գծով դրամական կամ այլ բավարարում տալու կամ դրա կատարմանն ուղղված ցանկացած գործողության կամ գործընթացի վրա: Ընդ որում, պարտապանի սնանկության գործընթացը չի ազդում ի ապահովումն պարտապանի պարտավորությունների կատարման երաշխիք կամ երաշխավորություն տված անձի` երաշխիքով կամ երաշխավորությամբ ստանձնած պարտավորությունների կատարման վրա:»:

Հոդված  4.   Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «ուղղված է» բառից հետո լրացնել «սույն օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված  5. Օրենքի 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«Հոդված 43. Ապահովված պահանջները եւ դրանց բավարարումը

1. Ապահովված են համարվում գրավով (այդ թվում` երրորդ անձին պատկանող գույքի գրավով), երաշխիքով կամ երաշխավորությամբ  ապահովված  պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված պահանջներ ունեցող անձինք` այդ պահանջների մասով:

2. Մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատերը չի ընդգրկվում սնանկության գործով պարտատերերի ցանկում, եւ նրա ապահովված պահանջները բավարարվում են բացառապես այդ պարտավորության համար գրավադրված գույքի իրացման (այդ թվում` գործող օրենսդրությամբ սահմանված` առանց դատարան դիմելու) հաշվին: Այդ դեպքում պարտատերը, անկախ ապահովված պահանջների բավարարման չափից, տվյալ պարտավորության մասով հետագայում չի կարող որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի այլ գույքի նկատմամբ:

3. Երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտատիրոջ պահանջները, այդ թվում` ապահովված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պայմանագրով սահմանված տուժանքները, տուգանքները եւ վճարման ենթակա տոկոսները կարող են բավարարվել երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցների հաշվին: Երաշխիք կամ երաշխավորություն տված անձի միջոցները բավարար չլինելու կամ երաշխիք կամ երաշխավորություն տված անձին պահանջ չներկայացնելու դեպքում պարտատերը  սույն օրենքի 46-րդ հոդվածով սահմանված կարգով ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում  եւ իր պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով: Ընդ որում, երաշխիքով կամ երաշխավորությամբ ապահովված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների եւ վճարման ենթակա տոկոսների գումարները չեն կարող պահանջվել պարտապանից:

4. Մորատորիում չտարածելու մասին դատարանին չծանուցած գրավով ապահովված պարտատերն ընդգրկվում է սնանկության գործով պարտատերերի ցանկում եւ իր ապահովված պահանջների բավարարումն ստանում է սույն հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերով սահմանված կարգով:

5. Պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը կարող է պահանջել իր` գրավով ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել գրավադրված գույքի վաճառքից ստացված միջոցներից:

6. Պարտատերերի ցանկում ընդգրկված գրավով ապահովված պարտատերը չի կարող մաuնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չգրավադրված գույքի իրացումից uտացված միջոցների բաշխմանը մինչեւ գրավադրված գույքի իրացումը, քանի դեռ գրավադրված գույքի արժեքն ավելի կամ հավաuար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանության տրամադրման դեպքերի: Եթե գրավադրված գույքի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային uակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորuտի (ոչնչացման, հափշտակման) կամ վնաuման արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` այդ նվազման չափով:

7. Եթե համապատասխան գրավի առարկայի իրացումից uտացված միջոցները բավարար չեն պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջներն ամբողջովին մարելու համար, ինչպես նաեւ երաշխիքով (երաշխավորությամբ) ապահովված պահանջների չբավարարված (այդ թվում` երաշխիք կամ երաշխավորություն տված անձից պարտավորության կատարում չպահանջելու հետեւանքով չբավարարված) մաuը  (բացառությամբ այդ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պարտապանի սնանկության գործընթացում հաշվարկված` պայմանագրով սահմանված տուժանքների, տուգանքների եւ վճարման ենթակա տոկոսների գումարների) համարվում է չապահովված պահանջ, իuկ պարտատերը` չապահովված պարտատեր` չապահովված պահանջի չափով:

8. Եթե գրավի առարկայի իրացումից uտացված միջոցները գերազանցում են համապատասխան ապահովված պահանջի գումարը, ապա գերազանցող գումարի մաuով այդ միջոցների նկատմամբ տարածվում է մորատորիում, եւ այդ  միջոցները բաշխվում են uույն oրենքով uահմանված հերթականությամբ, իuկ եթե գրավի առարկան այլ անձի uեփականություն է` փոխանցվում են այդ անձին:

9. Եթե գրավի առարկայի շուկայական արժեքը հավաuար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մաuի չափով դատարանի որոշմամբ որպեu uեփականություն իր կամ իր նշած անձի oգտին uտանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման եւ փոխանցման հետ կապված ծախuերը, ինչպես նաեւ կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 5 տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման եւ փոխանցման ծախuերի եւ կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքի գրավով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու գույքի գրավադրումը` uնանկության հատուկ հաշվին որպեu դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման եւ փոխանցման հետ կապված ծախuերը.

 2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաu լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

11. Երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի` պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման` որպեu uույն oրենքի 82-րդ հոդվածի 1-ին մաuի «զ» կետով նախատեuված պահանջ:»:

Հոդված 6. Օրենքի 44-րդ հոդվածը «Գրավով» բառից հետո լրացնել «կամ երաշխիքով (երաշխավորությամբ)» բառերով:

Հոդված 7. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում  «, ինչպեu նաեւ ցանկացած այլ գույք, որը գրավադրվել է երրորդ անձի կողմից` ի ապահովում պարտապանի կողմից իր պարտավորությունների պատշաճ կատարման» բառերը փոխարինել «: Ի ապահովումն պարատապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած գրավով ապահովված պարտատիրոջ առջեւ ստանձնած պարտավորության համար գրավադրված գույքը (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա  իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածի  8-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով:

Հոդված 8. Օրենքի  50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում սույն օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» եւ «դ» կետերով նախատեսված դեպքերում ապահովված պահանջների բավարարման համար նախատեսված գործարքների կամ այդ գործարքի կատարման վրա: Այդ գործարքները կնքվում եւ կատարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ու պայմաններով:»:

Հոդված 9. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում փոխանցված գույքը կամ դրա արժեքը չի կարող հետ պահանջվել, եթե դրանք փոխանցվել են բանկի կամ վարկային կազմակերպության  ապահովված պահանջների բավարարման համար այդ գույքի հետ կապված գործարքների կատարման արդյունքում:»:

Հոդված  11. Օրենքի 82-րդ հոդվածում`

1) վերնագրում «Պահանջների» բառը փոխարինել «Չապահովված պահանջների» բառերով.

2) 1-ին մասի «Պարտատերերի պահանջները» բառերը փոխարինել «Պարտատերերի չապահովված պահանջները» բառերով.

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: